Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 16:15 12-12-2023

Մամայիս ծնունդն էր, չեմ կարողացել գնալ նրա շիրիմին. գերեզմաններին կարոտ ենք մնացել. արցախցի

Գայանե Ավանեսյանը ծնունդով Մարտակերտի շրջանի Վանք գյուղից է, ամուսնացել է Գառնաքար գյուղում։ Հետո Ասկերանի շրջանի Այգեստան գյուղում են ապրել։

Արցախում 3 տուն են թողել։ 37-ամյա արցախցի կինն Oragir.News-ի հետ զրույցում ասում է՝ 18 տարի զորամասում է աշխատել, բայց Հայաստան է հասել առանց փաստաթղթերի։

«Արցախից դուրս գալուց ամբողջ փաստաթղթերս այրել եմ, ասում էին՝ թուրքը կարող է տեսնի, չթողնի՝ անցնենք, բռնեն մեզ»,- պատմում է Արցախից բռնի տեղահանված Գայանե Ավանեսյանը։

«Առաջին արցախյան պատերազմում կորցրեցի հայրիկիս, 44-օրյա պատերազմի ժամանակ էլ մայրիկս մահացավ։ Երկուսին էլ պատերազմը տարավ։ Մեզ ինչ մնաց, ոչ մի բան, մենք անգամ մեր գերեզմաններին ենք կարոտ մնացել։ Մամայիս ծնունդն էր, չեմ կարողացել գնալ մամայիս շիրիմին...»,-պատմում է արցախցի կինը։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել