copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:42 31-01-2024

Վրաերթ՝ Երևանում․ «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխված հետիոտնը մահացել է․ shamshyan.com

Այսօր՝ հունվարի 31-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին ու պարեկներին հայտնել են, որ ըստ նախնական տեղեկությունների, տղամարդը վրաերթի է ենթարկվել ու մինչ ոստիկաններն ու պարեկները պարզում են հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը, ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Զոհրակ Դավթյանն ու օպերլիազոր Էրիկ Գրիգորյանը օպերատիվ տվյալներով պարզում են, թե որտեղ է տեղի ունեցել վրաերթը, ապա պարեկներն ու քննիչները Բաբաջանյան փողոցի մոտ 2 կմ-անոց ճանապարհահատվածում փնտրում են դեպքի վայրը ու գտնում։ Արդեն դեպքի վայրում հայտնաբերում են արնանման հետքեր և գլխարկ։

Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ գլխարկը վրաերթի ենթարկվածինն է լինում և հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Մալաթիայի բաժին, որ վրաերթի ենթարկվածը, գիտակցության, չգալով մահացել է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը փախուստի չի դիմել, շտապօգնության ավտոմեքենայով մեկնել է հիվանդանոց, ապա ինքնակամ ներկայացել է քննչական բաժին, ով ենթարկվել սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել