copy image url
Ավելին 2 տարի առաջ - 21:50 23-01-2024

Մահացել է Boney M-ի հիմնադիր Ֆրանկ Ֆարիանը

Կյանքի 83-րդ տարում մահացել է երաժիշտ, կոմպոզիտոր, Boney M. խմբի ստեղծող ֆրանկ Ֆարիանը (իսկական անունը՝ Ֆրանց Ռոյթեր): «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով NTV հեռուստաալիքը։

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Ֆարիանը մահացել է Մայամիի իր տանը։

1961 թվականին Ֆարիանը ստեղծեց Frankie Farian und die Schatten խումբը, որի հետ ելույթ էր ունենում տեղական ռեստորաններում և պարային ակումբներում։ Ֆարիանը հայտնի է դարձել 1964 թվականին, երբ խումբը Համբուրգում մասնակցում էր միջազգային ռոք փառատոնի։ 1968 թվականին նա սկսել է մենակատարի կարիերան։

Սակայն 1970-ականների կեսերից նրա կարիերան աստիճանաբար մարեց, և Ֆարիանը սկսեց փոփ երաժշտությամբ զբաղվել։ Նա հեղինակ է Boney M.-ի այնպիսի հիթերի, ինչպիսիք են Rasputin-ը և Daddy Cool-ը: Բացի այդ, Ֆարիանը հիմնել է մի քանի այլ փոփ նախագծեր, այդ թվում՝ Eruption, Precious Wilson, Far Corporation, Milli Vanilli, La Bouche։

Ֆարիանը համարվում էր 1970-ականների և 1980-ականների միջազգային ամենահաջողակ գերմանացի պրոդյուսերը: Նրա ձայնագրությունները վաճառվել են ավելի քան 800 միլիոն օրինակով։

Ամենից շատ դիտված

16:07 Արմավիրում սովի մատնված հայրն ու որդին նախկինում բարեկեցիկ են ապրել․ նոր մանրամասներ
14:31 Մալենկով, Բաղդասարյան, Սիմոնյան. նույնիսկ ԱԽ կայքում քարտուղարը չորրորդն է
16:59 Անճանաչելիորեն փոխված. բարիատրիկ վիրահատությունից հետո Կարեն Ասլանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել
18:39 Այսօր հյուր էի գնացել «Զավզակներին»․ Նիկոլ Փաշինյան
19:24 Դերասանուհի և պարուհի Աիդա Կարապետյանի շքեղ հարսանիքի առաջին կադրերը
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
09:13 Պարզվում է` «Ֆրի նյուզ»-ը վնասով է աշխատում
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
15:50 Արդեն ունենք շատ կարևոր տեղեկատվություն. Անդրեն պատերազմ է հայտարարել իրեն թիրախավորած ֆեյքերին
19:56 Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը