copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:21 22-01-2024

«Ճերմակ հիվանդանոցի» շենքի վաճառքի համար գնիջեցում չի նախատեսվում. Գյումրիի գլխավոր ճարտարապետ

Մեկ միլիարդ հարյուր միլիոն դրամ. ահա այսքան է գնահատվել Գյումրիի պատմական միջուկում գտնվող շենքերից մեկը, որն առավել հայտնի է «Ճերմակ հիվանդանոց» անունով։ Երկար-բարակ քննարկումներից, բայց միևնույն ժամանակ ընդհանուր հայտարարի չգալուց հետո պատմական հուշարձանը դարձյալ աճուրդի է հանվել։

Թեմայի վերաբերյալ Oragir.News-ը զրուցել է Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի հետ։

«Պատմական շենքի վաճառքի համար գնիջեցում չի նախատեսվում, հետաքրքրվողներ այս պահին կան։ Աճուրդի ներկայացման ժամանակ շեշտադրվելու են մշակութային, մշակութային տուրիզմի զարգացման ուղղությունները»,-հայտարարեց Հենրիկ Գասպարյանը։

Նշենք որ Գյումրիի պատմական միջուկում գտնվող շենքը 2000-ականներին այլևս դադարեց գործել որպես հիվանդանոց բուժհաստատությունների օպտիմալացումից հետո։ Շենքը հետո ընդամենը 40.000 դրամով վարձակալության էր հանձնվել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կառավարման տարիներին։

«Ճերմակ հիվանդանոց» անունով մի քանի տարի շենքի մի հատվածում վարձակալական հիմունքներով գործեց բուժհաստատությունը, իսկ լուծարումից հետո շուրջ 2400 քմ մակերեսով շինությունն ամբողջությամբ մնաց դատարկ։

Արդեն երկու տարի Ճերմակ հիվանդանոցի շենքի պահպանության համար քաղաքապետարանն է վճարում, ըստ էության դրանից շահույթ չկա, ինչո՞ւ քաղաքապետարանը պատմական շենքը վարձակալության չի հանձնում, այլ ցանկանում է վաճառել։ Մեր հարցադրմանն ի պատասխան ճարտարապետը նշեց. «Այդ հարցը քննարկվել է համայնքապետարանում և կողմերը, համադրելով հարցերը, եկել են այն օտարելու եզրահանգման:

«Գրոմ սեքյուրիթի» պահնորդական ծառայությունից է օգտվում համայնքապետարանը՝ շենքի անվտանգության պահպանման համար: Ծառայության գումարը յուրաքանչյուր ամսվա համար կազմում է 30.000 դրամ»,-ասում է Գյումրիի գլխավոր ճարտարապետը։

Հիշեցնենք, որ դեռևս անցած տարի Գյումրիի ավագանու կողմից որոշվել էր հիվանդանոցի շենքը վարձակալության տրամադրել, հանրային լսում էր տեղի ունեցել, քննարկվել 3 հայտ։ Առաջարկվում էր շենքը որպես բուժհաստատություն շահագործել կամ դարձնել հյուրանոց:

Քաղաքապետարանի կողմից անցած տարվա մայիսին լսել են երեք հայտատուների առաջարկներն էլ, բայց այդպես էլ իբր չեն գտել ամենաշահավետ առաջարկը։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին