Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 11:22 22-01-2024

Հուսամ բացատրություն կտաք՝ ինչու է Էրեբունիում քանդված ինքնակամ շինությունների թիվը փոքր

Երևանում նախորդ շաբաթ առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի ինքնակամ շինությունների իրականացման թվով 22 արձանագրություն է կազմվել: Այս մասին նշվեց այսօր՝ հունվարի 22-ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց քաղաքապետարանի աշխատակազմի Հասարակական կարգի պահպանության ծառայության վարչության պետ Արամ Գյուրզադյանը:

«Իրականացվել է թվով 10 ինքնակամ շինությունների քանդման աշխատանքներ, դրանց թիվը նախորդ մեկ շաբաթվա համեմատ ավելացել է 3-ով: Ապամոնտաժվել են թվով 6 գովազդային վահանակներ»,- ասաց նա:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց. «Ես ուզում եմ իմ մտահոգությունը հայտնել, որ մենք ունենք որոշ արձանագրումներ որոշ վարչական շրջաններում ինքնակամ շինությունների, որոնք չեն արձանագրվել հենց վարչական շրջանի աշխատակիցների կողմից: Քանակապես մի քիչ տարօրինակ թիվ ունեցել ենք Էրեբունիում: Ես զեկուցագիր եմ ստացել, խնդրեմ եմ այդ զեկուցագրի պատասխանի նկատմամբ ուշադիր լինել, մանրամասնորեն ամեն դեպքի հստակ բացատրությունը տրվի, թե ինչու է այդպես ստացվել: Անկեղծ ասած, քանակապես, ինձ մի քիչ տարօրինակ թվաց: Կամ մեբնք այդտեղ ունենք խնդիր հենց վարչական շրջանի ներսում, կամ միգուցե կա բացատրություն, որ դուք կտաք»:

Ամենից շատ դիտված

17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
23:43 Իրավիճակը ՔՊ շտաբի մոտ. նախնական տվյալներով՝ Փաշինյանի ուժը հաղթում է. ՈւՂԻՂ
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
19:16 30.000 արցախցի զրկվել է իրենց ընտրական իրավունքից. Ռոման Երիցյան
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան
16:04 Թեղուտում վարչական շրջանի ղեկավարը անարգել մտնում է քվեախցիկ և քաղաքացիներին ստիպում ընտրել ՔՊ-ին