Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 11:51 14-01-2024

Իսրայելը կանգնած է Արևմտյան Ասիայի հակամարտությունների մեծ մասի հետևում. Էսլամի

News.am-ի փոխանցմամբ՝ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին հայտարարել է, որ Արևմտյան Ասիայում հակամարտությունների մեծ մասի հետևում կանգնած է Իսրայելը, քանի որ «ռեժիմը օգուտ է քաղում հակամարտություններից՝ իր շահերը պաշտպանելու համար»։ Այս մասին գրում է Mehr-ը։

«Սիոնիստների հետքը տեսանելի է տարածաշրջանի հակամարտությունների մեծ մասում: Եթե ​​հակամարտություն չլինի, նրանք հարմարավետ չեն զգա, և այդ հակամարտությունները բխում են նրանց շահերից»,- հայտարարել է Էսլամին Պաղեստինին նվիրված հեռուստահաղորդմանը:

Նա նաև քննադատել է «իսրայելական ապարտեիդի ռեժիմը»՝ «ՄԱԿ-ի նհարավորությունները սեփական իմունիտետի հաստատման համար օգտագործելու համար, քանի որ ռեժիմի դեմ դեռևս ոչ մի բանաձև չի ընդունվել նրա միջուկային զենքի չհայտարարված ծրագրի վերաբերյալ»։

Այս կապակցությամբ Էսլամին ընդգծել է, որ «զանգվածային ոչնչացման զենքերը տեղ չունեն Իրանի պաշտպանական դոկտրինում՝ հավելելով, որ երկիրը մտադիր չէ միջուկային զենք կիրառել ուժերի հավասարակշռության հասնելու համար, քանի որ նրա արտաքին քաղաքականությունը հիմնված է ակտիվ համագործակցության վրա։

Ամենից շատ դիտված

21:30 Ինչու է ԱԺ նախագահը վախենում Էդգար Ղազարյանի լռությունից
19:35 Էդգար Ղազարյանը մեղավոր է ճանաչվել
17:57 Չախոյանը մանդատը պիտի դնի, կամ բարեկրթության կոչը բլեֆ էր
14:08 Որդուս կարոտը կտոր-կտոր է անում ինձ Երևանում. Նաստասյա Գոլովկո
14:24 Երևանում ծառը կոտրվել և ընկել է դերասանուհի Հասմիկ Խոջյանի մեքենայի վրա. ահազանգ քաղաքապետարանին
22:36 Նուբարաշենի միջադեպը տեղի է ունեցել 52 հա մակերես զբաղեցնող քաղաքային աղբավայրի չօգտագործվող հատվածում. քաղաքապետարան
20:00 Կոնջորյանի կնոջ «լոգիկան». 10 միլիոն դրամ «Հայփոստի» վարկանիշի համա՞ր
18:45 «Չտես, գյnրմամիշ» բառերը ՔՊ-ին չէին վերաբերում, այլ ինձնից ՀԷՑ-ը խլnղներին․ Սամվել Կարապետյան
13:40 Կաֆկայի «Դատավարություն»-ը կարդաց, պրծավ, ասեց՝ «մորս արևս, ոնց որ ձեր Հրանտ Մարգարյանի դատը ըլնի»
18:14 Նուբարաշենի աղբավայրում տրակտորով աղբը հրելիս լցվել է 29-ամյա աշխատակցի վրա. նրան փրկել չի հաջողվել