copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:54 10-01-2024

ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանին կկանչեն հարցաքննության. նախնական որոշում կա. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահ մարմինները ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանին կանչելու են հարցաքննության: Մեզ հասած լուրերի համաձայն՝ անգամ մեկ հարց են նախապես որոշել, որ նրան պետք տան, այն է՝ նա դեկտեմբերի 29-ին Ալավերդիում հնչած կրակոցների եւ միջադեպի դեպքի վայրում եղել է, թե ոչ, կոնկրետ այդ ժամերին որտեղ է եղել ու ինչպես կարող է ապացուցել իր այլուրերքությունը՝ ալիբին:

Հիշեցնենք՝ «Հրապարակ»-ը գրել էր, որ Ալավերդիի «գողականները» ծեծել են ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանին: Ըստ իրենց աղբյուրի՝ վեճը եղել է քաղաքական հողի վրա: Բանն այն է, որ Ալավերդիում իշխանությունը բարեհաջող «զավթելուց» հետո, ըստ պայմանավորվածության, Ալավերդու քաղաքապետի երրորդ տեղակալ էր նշանակվելու քաղաքի «կիսագողական» շրջանակներին հարող հայտնի Սանահինցի Արմենչոն: Խոստումը չի կատարվել:

Արեն Մկրտչյանի մասնացությամբ «սխոդկի» ժամանակ քաղաքի «գողականները» ՔՊ-ական շրջանակներին պատին են դեմ տվել, բանը հասել է ծեծկռտուքի: Դեպքից ժամեր հետո Ալավերդիում կրակել են Արեն Մկրտչանին ծեծի ենթարկած տղերքից մեկի մեքենայի վրա: «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ մարզի ոստիկանությունը կրակոցի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ է ստացել ու գնացել տաք հետքերով:

Իհարկե, ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանը հերքել էր իրեն ծեծի ենթարկելու լուրը, սակայն իրավապահները հաստատում են դեկտեմբերի 29-ին Ալավերդիում կրակոցների փաստը։ Քննչականից հայտնել էին, որ կրակոցներից վնասվածք ստացած անձ չկա, ձերբակալվածներ՝ նույնպես։ Խուլիգանության և սպանության փորձի հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել: Ոստիկանությունից «Ժողովուրդ» օրաթերթին ասացին՝ միջոցներ են ձեռնարկում կողմերին հայտնաբերելու ուղղությամբ։ Անցել է 12 օր, սակայն դեռ ոչ ոք ու ոչինչ չի հայտնաբերվել»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը