Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:00 05-01-2024

Հիմա հունվարն է, իսկ մենք դեռ նոյեմբերի օժանդակությունը չենք ստացել․ արցախցի

Արցախից բռնի տեղահանված Նարինե Բալասանյանը մեկն է այն հազարավորներից, ով մի օրում կորցրել է ողջ կյանքի ընթացքում կուտակածը։

Տեղահանումից հետ Նարինեի ընտանիքն ապաստանել է Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղում: Ասում է, որ դժվար է ոչ միայն բնակարանի վարձը վճարելը, այլև ապրելը, քանի որ աշխատանք չունեն, իսկ նպաստ արդեն մի քանի ամիս է նորմալ չեն ստանում։

«Նոյեմբերին պիտի ստանայինք իմ, ամուսնուս ու 3 անչափահաս երեխաներիս հասանելիք գումարները, բայց ստացել ենք միայն մի մասը: Հազար ու մի խնդիր ունենք, չգիտենք որն անել, քանի որ բոլորն էլ առաջնահերթ են»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Նարինեն, ում խոսքով ստացած գումարով հազիվ այն տունն են վերանորոգում, որտեղ ապրում են վարձով։ Նարինեն ասում է, որ հոգնել է Սոցապ նախարարություն դիմելուց, քանի որ ստանում է նույն պատասխանը․ «Եթե շահառու եք՝ օգտվելու եք բոլոր մշակված ծրագրերից»։

«Հիմա հունվար է, բայց դեռ նոյեմբերի մի մասն էլ չեք ստացել: Մենք, իհարկե, կսպասենք, բայց խնդիրներին ինչպես կարող ենք համոզել, որ սպասեն»,- կես կատակ, կես լուրջ ասում է Նարինեն, ում խոսքով՝ տանտիրոջ հետ համաձայնության են եկել տունը կարգի բերել՝ վարձավճարի փոխարեն, բայց տան խնդիրները այնքան շատ են, որ չգիտեն որտեղից սկսել։

«Սանհանգույց պիտի կառուցենք, գազամատակարարման ու ջրի խնդիրը պիտի լուծենք, տանիքը փոխենք, որպեսզի հնարավոր լինի ապրել։ Չենք ասում Արցախում ամեն ինչ հարթ էր, դժվարության չէինք հանդիպում, բայց գոնե աշխատանք ունեինք, գիտեինք, երբ ինչ ենք անելու»,- ասում է մեր զրուցակիցը, ում խոսքով այս անորոշ վիճակից չգիտեն ինչ սպասել, քանի որ ոչ աշխատանք են գտնում, ոչ գիտեն իրենց անելիքը։

Անորոշություն է. ո՛չ տուն ունենք, ո՛չ աշխատանք և անգամ չգիտենք ինչի սպասենք»,- ասում է Նարինե Բալասանյանը:

Ամենից շատ դիտված

21:04 ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն Արամ Հովհաննիսյանն է
19:24 Մենք որևէ համաձայնության չենք հասել Հայաստանի հետ TRIPP-ի վերաբերյալ․ Ռահիմ Սաֆավի
21:48 ՓԾ-ն քաղաքացիներին հորդորում է լողալ միայն թույլատրելի վայրերում
18:57 1 ամսական ենք. բլոգեր Քրիստինե Մարգարյանը հրապարակել է փոքրիկ Խաչեի նոր ֆոտոշարքը
20:00 Վերջ կեղծ հայտարարություններին. արդյոք նոր օրենքը պաշտպանելու է բնակարան փնտրողներին
12:59 Պատերազմի տարին դեռ չլրացած փառատոն-ֆեստիվառ կազմակերպելը սրիկայությո՞ւն չէր. Նաիրա Մարգարյան
14:45 Ինչպես տխրել յան ազգանունով մարդկանց հաջողությունից, եթե իրա տեղը օղլու ազգանունով մարդ կարող էր լինել
18:14 Պապոյանը ՌԴ գյուղնախարարի հետ քննարկել է հայկական արտադրանքի առաջ ռուսական շուկայի վերաբացման հարցը
19:10 ՀՀ քաղաքացի երեխաներին կարգելվի կրթվել Ստամբուլի հայկական դպրոցներում
09:01 Բնակարանի տարօրինակ նվերներ` Կաթողիկոսի դատավորի կյանքում