copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:58 29-12-2023

Սերժ Սարգսյանի ասածները մեկնաբանության կարիք չունեն․ Հայկ Մամիջանյան

«Հայաստանի կառավարիչը խոստովանեց, որ ինքը Լեռնային Ղարաբաղը զոհաբերել է գիտակցաբար»,- այս մասին դեկտեմբերի 28-ին դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Oragir.News-ը Սերժ Սարգսյանի այս գնահատականի վերաբերյալ փորձել է մեկնաբանություն ստանալ ՔՊ պատգամավորներից, սակայն մեր զանգերն անպատասխան են մնացել։ «Ինչու՞ կամ ի՞նչ ակնկալիքով է Նիկոլ Փաշինյանը գիտակցաբար զոհաբերել Լեռնային Ղարաբաղը»՝ հարցի շուրջ զրուցել ենք պատգամավոր Հայկ Մամիջանյանի հետ, ում կարծիքով՝ Սերժ Սարգսյանի ասածները մեկնաբանության կարիք չունեն։

«Հանրապետականի թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր բոլոր անդամները բազմիցս արտահայտվել են անցած գրեթե վեց տարիների ընթացքում, ասելով, որ 2018 թվականի շահարկումն իր տերերի և նախաձեռնողների կողմից իբնե հակաղարաբաղյան էր։ Ցավոք, նրանց հաջողվեց խաբել մեր հայրենակիցներից շատերին, իսկ հետագա բոլոր գործողությունները, երկրի անվտանգային համակարգերի թուլացման ու նպատակաուղղված ոչնչացման գագաթնակետը եղավ 44 օրյա պատերազմը, կազմակերպված դավաճանությունն ու արտաքին քաղաքականությունը»,- ասաց Հայկ Մամիջանյանը, ում խոսքով՝ Փաշինյանը դարձավ Հայաստանի առաջին ղեկավարը, ով ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը