copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 19:40 25-05-2023

Փաշինյանն ու Ալիևը վիճել են «Զանգեզուրի միջանցք» ձևակերպման մեկնաբանության շուրջ, Պուտինը միջամտել է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մոսկվայում ընթացող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ հերթական անգամ կիրառել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը, ինչին արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և վերջիններս լեզվակռիվ են ունեցել։

Նշենք, որ Ալիևը տարածաշրջանում տնտեսական համագործակցության համատեքստում օգտագործել է «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը։ Ի պատասխան Հայաստանի վարչապետն ընդգծել է, Ադրբեջանի նախագահի այս ձևակերպումը վերջին տարիներին քողածածկույթ է ծառայել Հայաստանի դեմ տարածքային պահանջներ ներկայացնելու համար։ Փաշինյանը հիշեցրել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ խոսվում է միայն մեկ միջանցքի մասին, և դա Լաչինի միջանցքն է, որը պետք է գտնվեր ռուս խաղաղապահների վերահսկողության տակ, սակայն այն ապօրինաբար արգելափակվել է Ադրբեջանի կողմից։

Հայաստանի վարչապետը հերթական անգամ նշել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ապաշրջափակելու տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաները, ներառյալ այն կոմունիկացիաները, որոնք անցնում են Հայաստանի տարածքով:

Փաշինյան-Ալիև վեճին միջամտել է նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը՝ նշելով, որ Ալիևը խոսել է համապատասխան սահմանների ճանաչման հետ կապված պայմաններ ստեղծելու մասին՝ հաստատված 1991 թվականի պայմանագրերով։ «Այս պայմանները հուշում են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարելի է ձեռք բերել համապատասխան պայմանավորվածություններ, այդ թվում՝ տրանսպորտային հաղորդակցությունների վերաբերյալ։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ Հայաստանը նույնպես դրական է տրամադրված»,- ասել է նա՝ ընդգծելով, որ առաջիկա եռակողմ հանդիպմանը կարող են ավելի մանրամասն խոսել և քննարկել։

Ադրբեջանի նախագահը հերթական անգամ նշել է, որ իր երկիրը տարածքային պահանջներ չունի Հայաստանից։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է «շատ ջանալ կամ ունենալ կատաղի երևակայություն և տեսնել տարածքային պահանջներ»։ Նա նշել է, որ իր հիշատակած միջանցք բառն օգտագործել է նաև Հյուսիս-Հարավ միջանցքի, Արևելք-Արևմուտք միջանցք համատեքստում՝ պնդելով, որ այն ոչ մի կերպ ոտնձգություն չէ ինչ-որ մեկի տարածքի նկատմամբ


Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել

Ձեզ գուցե հետաքրքրի