Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 15:30 28-12-2023

Պուտինը Չինաստանի նախագահին վստահեցրել է, որ Ուկրաինայում մտադիր է առնվազն 5 տարի պատերազմել

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի նախագահ Սի Ծինփինին ասել է, որ ՌԴ-ն մտադիր է Ուկրաինայում պատերազմել առնվազն 5 տարի։ Ինչպես փոխանցում է ճապոնական Nikkei հրատարակությունը, այս մասին Պուտինն ասել է 2023 թվականի մարտին, երբ Չինաստանի առաջնորդը ժամանել էր Մոսկվա։

Հրատարակության փոխանցմամբ՝ նման կերպ Պուտինը չինացի գործընկերոջը նախազգուշացրել է չփոխել իր ռուսամետ դիրքորոշումը։ Պուտինն իր հայտարարությամբ փորձել է Չինաստանին հավաստիացնել, որ երկարատև պատերազմը ձեռնտու է Ռուսաստանին, և որ Մոսկվան, ի վերջո, հաղթանակած դուրս կգա, չնայած այն հանգամանքին, որ այդ պահին իրավիճակն իրեն ձեռնտու չէր։

Ելնելով այս խոսքերից՝ հրատարակությունը եզրակացնում է, որ «չի կարելի անվանական արժեքով ընդունել» Պուտինի ազդանշանները դիվանագիտական ​​ուղիներով հրադադարի շուրջ բանակցություններ վարելու պատրաստակամության մասին։

Նշենք՝ դեկտեմբերի 23-ին The New York Times-ը, վկայակոչելով իր աղբյուրները, գրել էր , որ սեպտեմբերից ՌԴ նախագահը միջնորդների միջոցով Կիևին և նրա արևմտյան գործընկերներին հայտնել է, որ պատրաստ է դադարեցնել կրակը և սառեցնել ռազմական գործողությունները ներկայիս սահմաններում, այսինքն, եթե գրավյալ տարածքները մնան Ռուսաստանի վերահսկողության տակ։

Միգուցե Պուտինը ցանկանում է պատրանք ստեղծել, որ ՌԴ նախագահական ընտրություններին ընդառաջ գնում է դեպի խաղաղություն՝ հավատալով, որ նման մթնոլորտը ձեռնտու է իրեն քվեարկության ժամանակ։

Միևնույն ժամանակ, հրատարակությունը կարծում է, որ Չինաստանի ղեկավարությունը դժվար թե վստահի Պուտինի՝ հինգ տարի պատերազմ վարելու մտադրության մասին հայտարարությանը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ