copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:00 23-12-2023

Նիկոլ Փաշինյանի վախերը և «Ամերիաբանկը»

Համացանցում տեղեկություններ են տարածվել, որ ադրբեջանական բանտում գտնվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն իրեն պատկանող «Ամերիաբանկը» վաճառել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, վերջինն էլ իր հերթին այն վաճառել է վրաց գործարարի։

Oragir.News-ի տեղեկություններով՝ Հայաստանում՝ Ռուբեն Վարդանյանի շրջապատում, հերքում են այս տեղեկությունը` ասելով, որ իրականությունն այլ է։ Մասնավորապես նշվում է, որ Ռուբեն Վարդանյանը վաղուց է ցանկացել վաճառել «Ամերիաբանկը», և գործող կարգի համաձայն` գործարքը պետք է հաստատեր Կենտրոնական բանկը, սակայն ԿԲ-ն հատուկ չի հաստատել, քանի որ անձամբ Նիկոլ Փաշինյանն է նման հրահանգ տվել։

Փաշինյանը վախեցել է, որ այդ գործարքից հետո մեծ գումար է մտնելու «քաղաքականություն», այդ իսկ պատճառով էլ գործընթացը արհեստական ձգձգել են։

Հիմա էլ այդ գործարքը տեղի չի կարող ունենալ, քանի որ Ռուբեն Վարդանյանի ստորագրությունն է անհրաժեշտ, իսկ նա Բաքվի բանտում է։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից