copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:10 21-12-2023

Խախտվում է հայ ունկնդրի՝ իր ընտրած աղբյուրից տեղեկատվություն ստանալու իրավունքը․ ՌԴ դեսպանատուն

ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը մեկնաբանել է «Sputnik Արմենիա» ռադիոյի հեռարձակումը դադարեցնելու վերաբերյալ ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի որոշումը․

«Ցավում ենք, որ հանրապետական ​​կարգավորողի վճիռը կազդի հայ ունկնդրի՝ իր ընտրած աղբյուրից տեղեկատվություն ստանալու իրավունքի վրա։

Ուշադրություն ենք դարձրել նաև այն հանգամանքի, որ բարեկամ Հայաստանում ռուսական լրատվամիջոցների մասնաճյուղի հեռարձակումը դադարեցնելու մասին որոշումը կայացվել է այս տարվա դեկտեմբերի 14-ից ընդամենը մեկ շաբաթ անց, երբ ՌԴ թվային զարգացման, կապի, զանգվածային հաղորդակցության նախարարության և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջևկառուցողական խորհրդակցություններ տեղի ունեցան, որոնց ընթացքում կողմերը պայմանավորվել էին սերտ համագործակցություն անցկացնել՝ ծագած բոլոր վիճահարույց հարցերի լուծման համար։

Այս որոշումը չի ​​կարող զիջում չընկալվել նրանց կողմից, ովքեր շարունակաբար հանդես են գալիս Ռուսաստանի և Հայաստանի միջև ավանդական, փոխշահավետ և փոխադարձ հարգանքով դաշնակցային հարաբերությունների խզման օգտին»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից