copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:24 19-12-2023

Ժաննա Անդրեասյանն ընդունել է ավստրիացի հայագետ Յասմին Դում-Թրագուտին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ավստրիացի հայագետ Յասմին Դում-Թրագուտին:

Նախարարը ողջունել է Յասմին Դում-Թրագուտին և կարևորել վերջինիս գործունեությունը՝ ուղղված հայագիտության զարգացմանը:

«Հայագիտությունը մեր կարևոր ուղղություններից մեկն է, որի զարգացման նպատակով նախաձեռնել ենք ռազմավարության մշակման գործընթաց: Պատրաստ ենք քննարկել հայագիտությանն աջակցելու բոլոր հնարավորությունները»,- ասել է նախարարը:

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ 2012 թվականից ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվում է օտարերկրյա պետություններում հայերենի և հայագիտական առարկաների դասավանդման ծրագիր: 2023 թվականին այն իրականացվել է 13 պետությունների 15 կառույցներում:

Յասմին Դում-Թրագուտը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ներկայացրել Զալցբուրգի համալսարանի հայագիտության բաժնի գործունեությունը, առաջիկա ծրագրերը, որոնք վերաբերում են նաև Լեռնային Ղարաբաղի տարածքում հայկական մշակութային ժառանգությանը:

Հայագետը տեղեկացրել է՝ նախատեսվում է գալիք տարին նշանավորել որպես հայկական մշակութային ժառանգության տարի, որի շրջանակում կկազմակերպվեն դասախոսություններ, միջոցառումներ, ցուցահանդեսներ: Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև «Մատենադարան» գիտահետազոտական ինստիտուտի հետ՝ ցուցահանդեսով ներկայացնելու Սյունիքում իրականացված հետազոտության արդյունքները, Լեռնային Ղարաբաղի խաչքարերի լուսանկարները:

Հանդիպմանը քննարկվել են հայագիտությունը որպես գիտաճյուղ ավելի գրավիչ և ճանաչելի դարձնելու հնարավորությունը, կադրերի համակարգում գործուղման մեխանիզմներ կամ փոխանակման ծրագիր մշակելու հեռանկարները։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ 2024 թվականին նշվելու է Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին Հաագայի կոնվենցիայի 70-ամյակը, որի շրջանակում աշխատանքներ են տարվում օրակարգում ընդգրկելու հայկական մշակույթը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանությունը: Նախարարն այս համատեքստում կարևորել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ շարունակական աշխատանքները՝ տարածաշրջանում փաստահավաք առաքելություն ուղարկելու նպատակով: Կարևորվել է նաև ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը օրակարգային դարձնելու հարցը:

Հանդիպմանը քննարկվել են նաև հայագիտության զարգացմանն առնչվող մի շարք այլ հարցեր:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում