Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 20:15 16-12-2023

ՀՀ վարչապետի տիկինը Գյումրիում այցելել է մի շարք մշակութային կենտրոններ

Շիրակի մարզ այցի երկրորդ օրը` դեկտեմբերի 16-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը այցելել են Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարան և Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան: Շրջայցի ընթացքում վարչապետին և տիկնոջը ներկայացրել են թանգարաններում ներկայացված ցուցանմուշները:

Վարչապետի տիկնոջ հաջորդ կանգառը Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում էր: Աննա Հակոբյանը դստեր` Արփիի հետ շրջել է բոլոր ցուցասրահներում, ծանոթացել Ասլամազյան քույրերի և մի շարք այլ հայտնի ստեղծագործողների աշխատանքներին:

Պատկերասրահի տնօրեն Կարեն Բարսեղյանը պատմել է Ասլամազյան քույրերի գործունեության մասին: Աշխատակիցների խոսքով՝ Մարիամ Ասլամազյանը շրջագայել է ավելի քան 50 երկրում, ոգեշնչվել ու կտավներ պատկերել: Մարիամ Ասլամազյանին հատկապես գրավել է Հնդկաստանը, որտեղ եղել է 3 անգամ:

Աշխատակիցները պատմել են, որ թանգարանը տարեկան շուրջ 10 000 այցելու է ունենում: Աննա Հակոբյանին ներկայացրել են, որ պատկերասրահում անցկացվում են նաև ջազի օրերը:

Տնօրենը ներկայացրել է առաջիկա ծրագրերը, որոնցից հատուկ առանձնացրել է կույրերի համար մշակած ծրագիրը, որով նախատեսում են որոշ կտավներ կույրերի համար շոշափելու միջոցով դարձնել ընթեռնելի: Նպատակ ունեն նաև Ակսել Բակունցի թանգարանի հետ գործակցել` Սյունիքի թեմայով նկարները ցուցադրել Գորիսում, ապա կտավների հետ Գյումրի բերել Մարիամ Ասլամազյանի և Ակսել Բակունցի նամակագրությունը, հետագայում դրանք նաև թվայնացնել: Աննա Հակոբյանը բարձր է գնահատել գաղափարները և հույս հայտնել, որ բոլորը առաջիկա տարում կիրականանան:

1987 թվականին քույրերը 620 աշխատանք են նվիրել Գյումրուն և հիմնել են պատկերասրահը: 88-ի երկրաշարժից հետո շենքը մասամբ վնասվել է, և պատկերասրահը ավելի քան մեկ տասնամյակ գործունեությունը դադարեցրել է, վերաբացվել է 2004-ին: Վերջին 5 տարիների ընթացքում կատարվել են նորոգման աշխատանքներ, ներդրվել են ժամանակակից ու նորարար տեխնիկական միջոցներ: Ամիսներ առաջ էլ սուբվենցիոն ծրագրով վերանորոգվել է պատկերասրահի պատշգամբը` արվեստային նոր միջավայր տալով պատկերասրահին:

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Գյումրիում ներկա է եղել նաև «Դեղձանիկ» վոկալ-էստրադային համույթի համերգին: Այն անցկացվել է Գյումրու կամերային երաժշտության դահլիճում, որը բացվել է 2023-ի մարտին: Գյումրու մանկապատանեկան արվեստի պալատն այս տարի նշում է հիմնադրման 100-ամյակը, որին էլ նվիրված է «Դեղձանիկ» համույթի համերգը:

Ամենից շատ դիտված

23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
22:06 Առաջին ուշագրավ գտածոները` Թալինի իջևանատան պեղումների արդյունքում
12:01 Ինչո՞ւ եք արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջան կազմում. Արեգա Հովսեփյան
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ
23:13 Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիր չենք ունենալու․ Գևորգ Պապոյան
23:28 Ամազոնի ափերի մոտ նավթ է հայտնաբերվել․ ով է շահագործելու այն