copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:48 15-12-2023

ԼՂ-ից տեղահանվածները 1-ին և 2-րդ երեխայի ծննդյան համար կստանան 300,000, 3-րդի և 4-րդի համար` 1մլն դրամ․ փոխնախարար

Լեռնային Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին 1-ին և 2-րդ երեխայի ծննդյան դեպքում տրամադրվում է 300,000 դրամ միանվագ նպաստ, 3-րդ և 4-րդ երեխայի ծննդյան դեպքում տրամադրվում է 1 մլն դրամ միանվագ նպաստ, իսկ 5-րդ և հաջորդող երեխայի ծննդյան դեպքում տրամադրվում է 1,5 միլիոն դրամ միանվագ նպաստ:

Այս մասին հայտնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։

Անդրադառնալով մինչև 2 տարեկան երեխայի խնամքի համար նախատեսված նպաստին, փոխնախարարն արձանագրեց, որ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստացած փախստականին օրենքով նշանակվում և վճարվում է հոկտեմբերի 1-ից ոչ շուտ:

Խաչատրյանի խոսքով՝ այս դեպքում նույնպես գործում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգն ու չափը, այսինքն՝ 37,500 դրամ ամենամսյա չափով մինչև երեխայի 2 տարեկան լրանալը:

«Ինչ վերաբերվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ 2022 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված 3-րդ և հաջորդ երեխայի դեպքում մինչև երեխայի 6 տարին լրանալը 50,000 դրամ աջակցությունից ԼՂ-ից տեղահանվածների օգտվելու հնարավորությանը, ապա դրանից օգտվելու համար անհրաժեշտ է ՀՀ քաղաքացիություն ունենալ, այսինքն՝ երեխան և դիմող ծնողը պետք է հանդիսանան ՀՀ քաղաքացի»,-ներկայացրեց փոխնախարարը։

Ամենից շատ դիտված

21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
21:30 Մոտ 1,4 մլրդ դրամ. ԵՊՀ վնասը եռապատկվել է
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
22:06 Առաջին ուշագրավ գտածոները` Թալինի իջևանատան պեղումների արդյունքում
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
23:13 Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիր չենք ունենալու․ Գևորգ Պապոյան
23:28 Ամազոնի ափերի մոտ նավթ է հայտնաբերվել․ ով է շահագործելու այն
12:01 Ինչո՞ւ եք արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջան կազմում. Արեգա Հովսեփյան