Ուղիղ եթեր
copy image url
Ավելին Ներքին 2 տարի առաջ - 18:45 12-12-2023

Ինչ են հայաստանցիներն ամենից հաճախ փնտրել Google-ում 2023 թ․

Google-ը հրապարակել է տարվա թրենդային որոնումները (The Year in Search 2023) ինչպես ամբողջ աշխարհի համար, այնպես էլ՝ ըստ երկրների։ Նախորդ տարվա նման վիճակագրություն չի հրապարակվել Չինաստանի, Ռուսաստանի և մի շարք այլ երկրների վերաբերյալ։

2023-ին ամենից հաճախ փնտրել են Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմը։ Դրան հաջորդում են խորտակված բատիսկաֆի, ինչպես նաև Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժերի վերաբերյալ հարցումները։

NFL Buffalo Bills-ի պաշտպան Դամար Համլինն այս տարվա որոնումների արդյունքներով ամենապոպուլյար մարդն է Google-ում: Հունվարին Համլինի սիրտը խաղադաշտում կանգ էր առել, որից հետո նա կարողացել էր կրկին վերադառնալ սպորտ։ Հանգուցյալ Մեթյու Փերին և Թինա Թըրները գլխավորում են «կյանքից հեռացած հայտնիների» վերաբերյալ որոնման միտումները։

Barbie-ն գլխավորել է ֆիլմերի որոնումները, որին հաջորդել են Oppenheimer-ը և հնդկական Jawan թրիլլերը: Ինչ վերաբերում է հեռուստասերիալներին, ապա դրանցից ամենահայտնիները եղել են The Last of Us-ը, Wednesday-ը և Ginny and Georgia-ն:

Առանձին երկրների ցուցակները հասանելի են Google Trends կայքում, որտեղ կարող եք տեսնել նաև անցյալ տարիների միտումները: Google-ը ի մի է բերել 2023-ի հունվարի 1-ից նոյեմբերի 27-ն ընակած ժամանակահատվածում արված որոնումները:

Իսկ Հայաստանից 2023-ին արված որոնումների թոփ հնգյակը, ըստ թեմաների, հետևյալ տեսքն ունի՝

1․ Gagik Shamshyan
2․ Yalı Çapkını (հեռեուստասերիալ է)
3․ Lurs («լուր» բառն են փնտրել լատինատառ)
4․ Adjarabet Head Office
5․ 2023

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
21:30 Մոտ 1,4 մլրդ դրամ. ԵՊՀ վնասը եռապատկվել է
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
16:21 Նոր Հաճընում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կա երկու զոհ, մեկ վիրավոր