Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:45 12-12-2023

Խաբեություններ՝ երևանյան խանութներում 

Երևանի բնակիչներից մեկը զանգահարել է Oragir.News-ի խմբագրություն և բարձրաձայնել մի խնդրի մասին, ինչը, ցավոք, սկսել է համատարած բնույթ կրել՝ հատկապես, թվացյալ զեղչերի դեպքում։ Քաղաքացու խոսքով՝ երեկ հագուստի խանութներից գնումներ կատարելիս նկատել է, որ պիտակի վրա նշված գները տարբեր են իրական արժեքից. ավելին՝ զեղչված ապրանքը նախնական գնից ավելի թանկ է.

«LC Waikiki-ից սպորտային տաբատ գնեցի, արժեքը 10.280 դրամից «զեղչվել» և դարձել էր 11.990 դրամ։ Աշխատակցից ճշտեցի՝ արդյո՞ք թյուրիմացություն է, սակայն վերջինս անհասկանալի պատասխան տվեց: Ասացի, աղջիկ ջան, էս կարո՞ղ է սխալմունք է, պատասխանեց՝ ոչ, գինը միջինացվել է: Ասացի, որ խնդրեմ կբացատրեք՝ դա ի՞նչ է, ասաց՝ չեմ կարող։ Ցույց եմ տալիս մեկ ուրիշ շոր, ասում եմ` ինչու՞ սա չի միջինացվել, ասում է՝ եսիմ»,- Oragir.News-ի հետ զրույցում մանրամասնեց մեր զրուցակիցը։ Պարզվում է, տիկնոջ համար «միջինացման» գործընթացը շարունակվել է նաև նույն առևտրի կենտոնի 3-րդ հարկում գործող մեկ այլ խանութ-սրահում։ «Ռոսիա մոլի 3-րդ հարում գտնվող սպորտային մի խանութ-սրահ կա, որտեղից տղամարդու սպորտային շորտ պիտի առնեի։ Պարզվեց՝ այդտեղ էլ շորտի վրա փակցված գինն էր սխալ, դրամարկղում նշվածից 2000 դրամ ավելի վճարեցի»,- ասում է քաղաքացին։

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
21:30 Մոտ 1,4 մլրդ դրամ. ԵՊՀ վնասը եռապատկվել է
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում