copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 07:58 12-12-2023

Ալավերդիում «բարեհաջող» իշխանազավթումից հետո օրեր շարունակ քեֆ են անում․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ալավերդիում «բարեհաջող» իշխանազավթում իրականացնելուց հետո, մեր տեղեկություններով, մի քանի օր շարունակ տեղի քպականները երևանյան «հյուրերի» հետ տոնել են իրենց «հաղթանակը» և «նոն ստոպ» ռեժիմով քեֆերի մեջ են եղել։ Ավելին, ալավերդցիները պատմում են, որ խոշորացված համայնքի մեջ մտնող առանձին բնակավայրերում երկար ազդանշաններով ավտոմեքենաների շարասյուններով շրջելուց բացի, բավականին ճոխ հրավառություն են արել։

Մեր աղբյուրի փոխանցմամբ, այս ամենին զուգահեռ իշխանություններն Ալավերդիում լուրջ կադրային ջարդ են սկսել՝ բաց տեքստով հայտարարելով, որ չեն պատրաստվում աշխատել «հների» հետ:

Աշխատակիցների մի մասն արդեն իսկ ազատվել է աշխատանքից, մյուսներին ասվել է. «Կա՛մ հեռանում եք, կա՛մ մենք կհեռացնենք»։ Ընդ որում, խոսքը ոչ միայն քաղաքապետարանի աշխատակիցների մասին է, այլև քաղաքապետարանի ենթակայության ներքո գործող կազմակերպությունների:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը