Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:30 09-12-2023

Մեր սաղմերը պահպանվում են. բալիկներիս ունենալու եմ. արցախցի կինը սպասում է անհետ կորած ամուսնուն

«Վերջին անգամ ամուսնուս՝ Ալբերտ Խաչատրյանի հետ խոսել եմ սեպտեմբերի 19-ի առավոտյան՝ ժամը 8․30-ին։ Ասել է, որ խիստ լարված է, պատսպարվենք նկուղներում»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Արցախից բռնի տեղահանված Լուսինե Խաչատրյանը։

Արցացի կնոջ խոսքով՝ իրարամերժ տեղեկություններ են իրենց հասել, որի մեջ խճճվել են ու չգիտեն ինչ անել։ Այս ամիսների ընթացքում բազմաթիվ նամակներ է հղել տարբեր ատյաններ՝ ԱԱԾ, Կարմիր խաչ, Կառավարություն, ՄԻՊ, ցավոք, ոչ մի պատասխան առայսօր չկա ամուսնուց ու նրա մարտական ընկերոջից, ով նաև՝ Լուսինեի հորաքրոջ որդին է։

«Ամուսինս վաշտի հրամանտարն էր։ Հորաքրոջ որդու՝ Մարատի հետ էլ 15 տարվա անբաժան ընկեր։ Միասին էլ անհետ կորան։ Թե ինչ է եղել այդ օրը, ստույգ իմանալ մեզ չի հաջողվում, որովհետև, գումարտակի հրամանատարն ասում է, որ ամենայն հավանականությամբ ամուսին ու զինակից ընկերը, ովքեր այդ պահին կռիվ էին տալիս թշամու հետ, գերեվարվել են, իսկ զինակից 4 ընկերները, ովքեր կենդանի են մնացել, ասում են, որ իրենք այդ պահին եղել են բլինդաժում, ու երբ պայթյուն է եղել, մնացել են հողի տակ։

Հետո լսել են, որ թուրքերը եկել են իրենց դրոշը դրել, իրենք ձայն չեն հանել, միայն նրանց հեռանալուց հետո են դուրս եկել ու տեղանքից աննկատ հեռացել։ Մեկ այդպես են ասում, մեկ ասում են, որ իբր Ալբերտը ասել է՝ դուրս եկեկք երկու-երկու փախեք, ասել ենք, բա դու, ասել է՝ ես ու Մարատն էլ կգանք»,- պատմում է Լուսինեն ու հավելում, որ ինքը չի հավատում, որ իր ամուսինը փախչելու հրաման կտար։

Լուսինեի խոսքով՝ տղաներից մեկն էլ իրեն ասել է, որ իբր լսել է, որ թուրքերն ասել են՝ «զդավայծես-զդավայծես»: Այդ ինչպես է ստացվում, որ մեկը լսել է այդ մասին, մյուսները՝ ոչ:

Սեպտեմբերի 22-ին, երբ ադրբեջանցիների համաձայնությամբ հնարավոր է եղել տեղանքում որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնել, փրկարարների հետ անձամբ Ալբերտի եղբայրն է եղել այդ տարածքում: Երեք օր փնտրել են, սակայն ոչ մի հետք հնարավոր չի եղել գտնել։ Լուսինեն ու հարազատները Ստեփանակերտը լքող վերջին բնակիչներից են եղել՝ հույսով, որ տղաներից որև լուր կլինի, ցավոք, մինչև այսօր սպասում են հույսով ու հավատով։

«Ես համոզված եմ, որ իմ եղբայրն ու ամուսինը գերեվարված են ու ոչ մի օր հույսս չեմ կտրում։ Նույնսկ ԴՆԹ անալիզ են հանձնել, էլի ոչ մի համընկնում»,- ասում է արախցի կինը։

Լուսինեն ու Ալբերտը 15 տարվա ամուսիններ են, սակայն երեխաներ չունեն։ Այս տարիների ընթացքում մշտապես եղել են բուժման մեջ, արդեն պատրաստվում էին արհեստական բեղմնավորմամբ բալիկ ունենալ։

«Այս պահին էլ մեր սաղմերը պահպանվում են։ Ամեն դեպքում ես իմ բալիկներին ունենալու եմ, թե երբ, չեմ կարող ասել, բայց ես ամեն դեպքում սպասում եմ ամուսնուցս որևէ լուրի»,- ասում է Լուսինեն։

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
14:02 Սաշա Կատվալյանը և կինը «թքած ունեն» ԿԿՀ վրա
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
21:30 Մոտ 1,4 մլրդ դրամ. ԵՊՀ վնասը եռապատկվել է