copy image url
Ներքին 3 տարի առաջ - 00:11 10-06-2022

7 ամիս անհետ կորած պայմանագրային զինծառայողի կինը 3 մանկահասակ երեխաների հետ կարող է դրսում հայտնվել

Արդեն յոթ ամիս անհետ կորած պայմանագրային զինծառայող Վահե Մանուկյանից մինչ այժմ որեւէ տեղեկություն չկա: Մանուկյանի կինը՝ Լիանա Մելիքսեթյանը, NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ ամուսնու կորելու հավանական վայր համարվող ծառայությանը մոտ գտնվող ձորում են փնտրել, սակայն ոչինչ չեն հայտնաբերել:

«Ասում էին, որ ձյունը հալվի այդ ձորում կփնտրեն, հնարավոր է ձորն է գլորվել, բայց իմացել եմ, որ ձորում որոնողական աշխատանքներ են իրականացրել եւ ոչինչ չեն գտել: Պաշտպանության նախարարություն եմ բազմիցս դիմել, ինձ պատասխանել են, որ ամուսինս համարվում է դասալիք, ոչ մի բանով չեն կարող ինձ օգնել: Ո՛չ ամուսնուս աշխատավարձն են տալիս, ո՛չ էլ անհետ կորածի կարգավիճակ են տալիս»,- ասաց նա:

Լիանան նշեց, որ օրերս դիմել է Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանին, որպեսզի ամուսնուն անհետ կորածի կարգավիճակ տրվի:

«Իրենք ասում են, որ ձորն է գլորվել, որպեսզի երեւի լրագրողների ուշադրությունը շեղեն, բայց այդ տարբերակն էլ փաստորեն հերքվեց, իմ ամուսինը 3 տարի ծառայել է այդ վայրում, լավատեղյակ էր տեղանքին, հնարավոր չեմ համարում այդ տարբերակը»,- ասաց նա:

Լիանան դիմել է նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, սակայն մինչ այժմ որեւէ պատասխան չի ստացել:

Երեք մանկահասակ տղաների հետ ապրող եւ չորրորդին սպասող Լիանան վարձով է ապրում Եղեգնաձորում, երեխաներին խնամում է 34 500 դրամ նպաստով:

«Ահավոր վիճակում եմ, մի քանի ամիս վարձը չեմ վճարել, համ էլ վարձը 40 հազարից թանկացրել, դարձրել են 50 հազար դրամ, երեւի ամսվա վերջ տունը կլքեմ: Խնդրել եմ, որ գյուղում ինձ տարածք տրամադրեն, տնակ տեղադրեմ, ապրեմ, բայց ասում են` տարածք չկա հարմար, չգտեմ ինչ անեմ»,- ասաց նա:

33-ամյա Վահե Մանուկյանը ծառայում էր Վայոց Ձորի մարզում։ Նա անհետ կորել է 2021թ. նոյեմբերի 12-ին, երբ վերջին հերթափոխն էր իրականացնում, քանի որ ավարտվում էր պայմանագրի ժամկետը։

Պայմանագրային զինծառայողի անհետանալու փաստով Վայքի ռազմական ոստիկանությունում 2021թ. նոյեմբերի 22-ին քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը)։

Գործը նախաքննության փուլում է, ինչը նշանակում է, որ Վահե Մանուկյանի անհետացման վերաբերյալ ձեռք բերված տվյալները հրապարակման ենթակա չեն։

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան