Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 18:53 19-01-2026

Արտակարգ իրավիճակ՝ Շիրակի մարզի մի քանի կիլոմետրանոց՝ ձյան շերտից չմաքրված ճանապարհահատվածում

Այսօր՝ հունվարի 19-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, եթե Երևանից մինչև Աշտարակ և Ագարակ ճանապարհն սպասարկող ընկերությունների կողմից ճանապարհից հեռացել է ձյունը, աղ ու ավազով մշակվել մերկասառույցը, ինչի շնորհիվ երթևեկությունն անցանելի է, ապա Ագարակից մինչև Շիրակի մարզ բարձիթողի վիճակ է։ Ճանապարհները հիշեցնում են ձմեռային մի աշխարհ, իսկ վարորդներն էլ կատակում են՝ ասելով, թե երևի մեր որոշ ճանշիններ էնքան են զարգացել, որ ճանապարհները ոչ թե արդեն ասֆալտապատում են, այլ սպիտակ սահադաշտեր են ստեղծում կամ էլ ձյունե ասֆալտ են անում։

Ակնհայտ երևում է, որ ճանապարհն սպասարկող ճանշինները մատը մատին չեն տվել և չեն փորձել անգամ ձյունը հեռացնել, ուր մնաց՝ վարորդները վստահ լինեն, թե աղ ու ավազի խառնուրդով կմշակեն։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
14:02 Սաշա Կատվալյանը և կինը «թքած ունեն» ԿԿՀ վրա
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
21:30 Մոտ 1,4 մլրդ դրամ. ԵՊՀ վնասը եռապատկվել է