Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:13 08-12-2023

Փարիզի համաժողովում ներկայացրել է հակամրցակցային համաձայնություններում տնտեսական ապացույցների կիրառման ՀՀ փորձը

ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ՄՊՀ) նախագահ Գեղամ Գևորգյանը մասնակցել է Փարիզում տեղի ունեցած Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության մրցակցության հարցերով (OECD) 22-րդ համաշխարհային համաժողովին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին հանձնաժողովից, համաժողովի երկու օրերի ընթացքում աշխարհի տարբեր երկրների մրցակցային մարմինների ղեկավարները միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների և հրավիրված փորձագետների հետ քննարկումներ են ունեցել մրցակցության ոլորտի համաշխարհային օրակարգի արդիական հարցերի շուրջ:

«Համաժողովի շրջանակում ՄՊՀ նախագահը ներկայացրել է հակամրցակցային համաձայնությունների վերաբերյալ գործերում տնտեսական ապացույցների կիրառման Հայաստանի մրցակցային մարմնի փորձը:

ՄՊՀ նախագահը նշել է, որ հակամրցակցային համաձայնությունները տնտեսական մրցակցության ոլորտի այլ իրավախախտումների համեմատ շատ ավելի դժվար ապացուցելի են, քանի որ հաստատվում են տնտեսական բնույթի ապացույցներով, այլ կերպ ասած՝ իրավաբանական անձանց գործողությունների և վարքագծի ուսումնասիրությամբ ձեռք բերված ապացույցների միջոցով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ իր խոսքում նա անդրադարձել է օրենքով նման ապացույցների ձեռքբերման նպատակով ՄՊՀ-ին վերապահված գործիքակազմին, ինչպես նաև հակամրցակցային համաձայնությունները հիմնավորող տնտեսական և անուղղակի ապացույցների առնչությամբ ՀՀ դատական ատյանների ցուցաբերած մոտեցումներին:

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
14:02 Սաշա Կատվալյանը և կինը «թքած ունեն» ԿԿՀ վրա
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
21:30 Մոտ 1,4 մլրդ դրամ. ԵՊՀ վնասը եռապատկվել է