copy image url
Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 12:27 31-03-2023

ԲՏԱ փոխնախարարը հայ-հնդկական համաժողովում ներկայացրել է ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը մարտի 29-ին առցանց մասնակցել է «Arrow հայ-հնդկական համաժողով 2023»-ին (Arrow Indo-Armenian Summit 2023):

ԲՏԱ նախարարությունից հայտնում են, որ Համաժողովի նպատակն էր համախմբել հայաստանյան և հնդկական տեխնոլոգիական էկոհամակարգի ձեռներեցներին և առաջնորդներին՝ քննարկելու համագործակցության սերտացման հնարավորությունները:

Գևորգ Մանթաշյանը ներկայացրել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպությունների և ստարտափների զարգացմանն ուղղված ՀՀ Կառավարության կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրերը:

Նմանատիպ ծրագրերի իրականացմամբ պետությունը նաև նպաստավոր պայմաններ է ստեղծում անհատ ձեռնարկատերերի և ՏՏ ոլորտի կազմակերպությունների համար Հայաստան տեղափոխվելու և այստեղ գործունեություն ծավալելու, ինչպես նաև որակյալ աշխատուժ ներգրավելու համար: Այն ընկերությունները, որոնք 2022 թ. մարտի 1-ից սկսած ներգրավել են առնվազն 10 նոր աշխատող՝ տեղացի, օտարերկրացի, պետությունը տրամադրում է աջակցություն նոր ընդունված աշխատողների մասով պետական բյուջե վճարված եկամտային հարկի 50 տոկոսի չափով:

Ինչպես նաև, տեղական ընկերություններում աշխատողները բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում հնարավորություն ունեն օգտվելու հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարի վերադարձից:

HyeTech ընկերության համահիմնադիր Ներսես Օհանյանը ևս մասնակցել է համաժողովին: Նա իր խոսքում նշել է, որ համաժողովը հիանալի հնարավորություն է ընձեռել շփվելու Հնդկաստանի ձեռնարկատերերի հետ, կիսվելու բացառիկ փորձով, ստեղծելու ամուր կապեր հնդկական տեխնոլոգիական էկոհամակարգում:

Համաժողովի ընթացքում քննարկվել են ստարտափ էկոհամակարգի զարգացման ուղղությամբ երկկողմ համագործակցության հեռանկարները։ Անդրադարձ է կատարվել նաև հայկական «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի և Հայդարաբադի Skyroot Aerospace-ի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությանը, նշվել, որ այն լավ օրինակ կարող է ծառայել այլ ոլորտների ստարտափների միջև համագործակցության ստեղծման համար:

Համաժողովը կազմակերպվել էր հնդկական T-Hub առաջատար ինովացիոն կենտրոնի կողմից, որը Հնդկաստանի նորարարության էկոհամակարգի առաջատարներից է։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին