Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:52 08-12-2023

Լեհաստանում ՀՀ դեսպանը Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկել է ՀՀ-Լեհաստան հարաբերությունները

Դեկտեմբերի 8-ին դեսպան Ալեքսանդր Արզումանյանը հանդիպել է Լեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին։ Այս մասին հայտնում են Լեհաստանում ՀՀ դեսպանությունից։

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Լեհաստան, Հայաստան-ԵՄ գործընկերության ընդլայնվող օրակարգի առանցքային թեմաների շուրջ։ Ընդգծվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման կարևորությունը։