Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 2 տարի առաջ - 16:10 06-12-2023

«Բռնել տալը» լավ բան չէ․ հարցում 

Տևական ժամանակ է, ինչ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի շուրջ կրքերը չեն հանդարտվում։ Չնայած դեռևս նախորդ տարի կայացած ռեկտորի ընտրություններում ընտրվել ձայների 12։8 հարաբերակցությամբ ընտրվել էր գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը, այնուամենայնիվ ժողովրդավարության բաստիոնի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չհաստատեց Հարությունյանի ընտրությունը, և նրա փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց պարտված թեկնածուին՝ Դավիթ Գյուրջինյանին։

Այս նշանակումից հետո Գյուրջինյանն առ այսօր շարունակում է պաշտոնավարել, սակայն համալսարանի շուրջ իրավիճակը չի խաղաղվում։

Նշենք, որ նոյեմբերի 30-ին ձերբակալվել էր Բրյուսովի պետական համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը։ Վերջինս մեղադրվում է իր լիազորությունների շրջանակից դուրս գործողություններ կատարելու համար։

Լրատվամիջոցները հայտնում են, որ Ակոպյանի, ինչպես նաև մյուս պրոռեկտորների նկատմամբ քրեական հետապնումներն իրականացվում են անձամբ ռեկտորի պաշտոնակատար Դավիթ Գյուրջինյանի ուղղորդմամբ։

Oragir.News-ը շրջեց մայրաքաղաքում, քաղաքացիներից հետաքրքրվեց՝ Բրյուսովի ռեկտորը բռնել է տալիս նախկին պրոռեկտորներին, դա նորմա՞լ է։

Հարցվածներից մեկը մեր հարցին ի պատասխան ասաց,
«Մարդ բռնել տալը լավ բան չէ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի