Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 20:19 05-12-2023

Ադրբեջանը Հադրութի Սուրբ Հարություն եկեղեցին վերականգնում է որպես աղվանական

Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդի փոխանցմամբ՝ Ադրբեջանը Հադրութի Սուրբ Հարություն եկեղեցին կվերականգնի որպես աղվանական:

«Ըստ Հադրութ քաղաքի նորամշակ գլխավոր հատակագծի՝ առաջիկայում՝ հնագիտական պեղումներ իրականացնելուց հետո, այն կվերականգնվի։ Նախատեսվում է նաև եկեղեցում ստեղծել «աղվանական» մշակույթը ներկայացնող թանգարան»,- նշված է տեղեկատվության մեջ։

«Ադրբեջանը փորձում է շղարշել իր հակագիտական քայլերը, որովհետև ի վերջո 17-րդ դարում ուդիները Հադրութում չէին կարող լինել»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է ԱՀ «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Արմինե Հայրապետյանը։

Նրա խոսքով՝ խնդրի լուծումը միջազգային նորմերով պետք է կարգավորվի, որովհետև Հաագայի 1954 թվականի ընդունած որոշումներով՝ Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների մասով արգելվում է արժեքի վերափոխում։

«Ցավոք, Ադրբեջանը մտահոգված չէ այդ նորմերը պահպանելու ուղղությամբ, նաև մտահոգված չէ, որ կարող է պատասխանատվության ենթարկվել։ Այո, հիմքեր ունի չմտահոգվելու, քանի որ նույնիսկ իրեն հաջողվել է չթույլատրել ՅՈՒՆԵՍԿՕ-ին արցախցիների բռնի տեղահանումից հետո մտնել Արցախի տարածք»,- ասում է մեր զրուցակիցը։

Մանրամասները՝ ձայնագրությունում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան