Խոսք Ուղիղ խոսք 4 տարի առաջ - 13:12 09-02-2022

Ադրբեջանը մեր մշակութային ժառանգությունը հռչակում է աղվանական. Համլետ Պետրոսյան

Oragir.news-ը զրուցել է մշակութաբան, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանի հետ՝ Տիգրանակերտի հնագիտական գտածոների տարհանման, նոյեմբերի 9-ին կնքված համատեղ հայտարարության, այդ փաստաթղթում մշակութային հուշարձանների մասին կետեր չլինելու, իր հրապարակվելիք գրքի և երիտասարդների՝ մշակույթով հետաքրքրվելու մասին։

Մշակութաբանն անդրադարձավ Տիգրանակերտի պեղումների աշխատանքներին, ինչպես նաև Արցախի մշակութային ժառանգության պահպանմանը՝ ասելով, որ նկարների, գծագրերի միջոցով փորձում են ներկայացնել, թե դա ի՞նչ ժառանգություն է։

«Հրետակոծվում էր Տիգրանակերտի տարածքը, փրկելը իմ պարտականությունն էր, շատ չեմ էլ ուզում խոսել զգացողություններիս մասին, որը ես ունեցել եմ, պարզապես Ադրբեջանը մեր մշակութային ժառանգությունը հռչակում է աղվանական և վանդալիզմի ենթարկում այն»։

«Քաղաքական որևէ մոտեցում չկա իշխանության կողմից՝ լայն հանրությանը և գիտական հասարակությանը իրազեկելու համար, թե ի՞նչ է կատարվում հայ մշակութային կյանքում»,- ասաց մշակութաբանը։

Պետրոսյանը խոսեց իր կողմից մի շարք մշակութային միջոցառումների կազմակերպան, ինչպես նաև իր ղեկավարած համաշխարհային պատմության ամբիոնի ուսանողների՝ մշակութային կյանքում մեծ ներդրում ունենալու մասին։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում