copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 14:30 04-12-2023

Իսրայելի իշխանությունները հրամայել են նոր տարհանումներ կատարել Գազայում

Իսրայելի իշխանությունները Գազայի հատվածից տեղահանված պաղեստինցիներին տարհանելու նոր որոշում են կայացրել, որի մասին տեղեկացրել են Facebook-ում և X-ի արաբալեզու հաշիվներում։ Ինչպես փոխանցում է Ամերիկայի ձայնը, իսրայելական կողմը տարհանման հրահանգներին ենթարկվելը ամենաանվտանգ միջոցն է անվտանգությունը պահպանելու համար։

Հաղորդվում է, որ տարհանման նոր հրամաններն ընդունվել են այն ժամանակ, երբ Իսրայելը բախվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի աճող կոչերին՝ ավելին անել պաղեստինցի խաղաղ բնակիչների մահը կանխելու համար:

Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը Դուբայում COP 28 կլիմայական համաժողովի ժամանակ հայտնեց,որ շատ անմեղ պաղեստինցիներ են սպանվել։ «Անկեղծ ասած, քաղաքացիական բնակչության տառապանքի մասշտաբները և Գազայից եկող պատկերներն ու տեսանյութերը կործանարար են»,- ասել է նա:

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը՝ անդրադառնալով պատերազմի հետևանքներին նշել է, որ պատերազմի ծանրության կենտրոնը խաղաղ բնակչությունն է։«Եթե դուք նրանց մղում եք դեպի թշնամին , ապա մարտավարական հաղթանակը փոխարինում եք ռազմավարական պարտությամբ», - ասել է Օսթինը՝ Ռեյգանի ազգային պաշտպանության ֆորումում։

Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին NBC-ի «Meet the Press» հանդիպմանը ասել է, որ այժմ Իսրայելի կողմից բանտարկված պաղեստինցիների դիմաց ՀԱՄԱՍ-ի պատանդների ազատ արձակման գործընթացը վերականգնելու շուրջ բանակցություններ չեն ընթանում։

Ամենից շատ դիտված

14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
09:02 Օջախապետության փոխվարչապետը. ինչ անում է, երեխեքի համար է անում
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի