copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:34 02-12-2023

Նարեկ Մալյանն ու Մամիկոն Ասլանյանը նույն խցում են նստած․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Իրավապահ համակարգի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանն ու Վանաձորի ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ում նույն խցում են նստած: Ավելին` բավականին մտերմացել են, ջան ասում են` ջան լսում եւ կալանքն էլ ծանր չեն տանում։

Փոխարենը ավելի քան ութ ամիս նույն քրեակատարողական հիմնարկում կալանքի տակ գտնվող գեներալ Գրիգորի Խաչատուրովը, ով երեկ ազատ արձակվեց, միայնակ էր խցում, ինչպես ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ով ևս նախընտրել էր մենախուցը։

Հիշեցնենք, որ անձը սեփական նախընտրությամբ է կալանքն անցկացնում մենախցում, սակայն կալանավորված անձինք, որպես կանոն, խուսափում են դրանից, որովհետեւ մենակ նստելը ծանր բան է»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg