copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:46 01-12-2023

Որոշել են քաղաքը բեռնաթափել, որովհետև հասարակական տրանսպորտին վնաս է հասցվում

Երևան քաղաքում ավտոկայանատեղիի համար առաջարկվող բարձր գումարներն առաջարկում է գործադիրը, ավագանին պետք է որոշի ընդունե՞լ, թե՞ ոչ. «Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ բաց լսումներին ներկայացնելով փաստարկները՝ ասաց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

«Մեր նպատակը բյուջեի հավաքագրումները բարձրացնելը չէ, այդ նպատակն այս նախագիծը չի հետապնդում։ Նպատակը փոքր կենտրոնի և կոնկրետ հատվածների, որոնք նախանշված են, բեռնաթափումն է»,-ասաց նա։

Ըստ փոխքաղաքապետի՝ փաստարկներն այն են, որ այսօր օր օրի երթևեկությունը, խցանումները շատանում են քաղաքում։

«Հասարական տրանսպորտից դժգոհությունները, չեմ ասում, որ միայն խցանումներն են, բայց ուսումնասիրել ենք, տեսել, որ այն թվաքանակը, որ պետք է դուրս գա երթուղի՝ աշխատել է, բայց խցանումների պատճառով հասարակական տրանսպորտը չի հասցնում ճիշտ ժամանակին կանգառ հասնել։ Հասարակական տրանսպորտին հասցվող վնասն ամենաակնառուն է»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ տեղական վճարները մեծ մասամբ առաջարկվում է թողնել այնպիսին, ինչպիսին ընթացիկ տարում է, իսկ ահա Երևան քաղաքում ավտոկայանատեղիի համար աննախադեպ մեծ գումար է առաջարկվում սահմանել՝ Կենտրոնում տարեկան 160 հազար դրամ՝ ներկա 12 հազար դրամի փոխարեն, վարչական շրջաններում՝ 24 հազար դրամ, ներկա 0 դրամի փոխարեն։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել