copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:50 06-11-2021

Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ շատ դիվանագիտորեն ձևակերպված առնվազն երկու կետ կա, որով ուղղակի հարված է հասցվում Բաքվի բռնապետի հեղինակությանը․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ շատ դիվանագիտորեն ձևակերպված առնվազն երկու կետ կա, որով ուղղակի հարված է հասցվում Բաքվի բռնապետի հեղինակությանը։ Առաջինը՝ «կո՛ւժ, քեզ եմ ասում, կուլա՛, դու լսիր» սկզբունքով, վերաբերում է նրան, որ Արցախի Հանրապետությունը (բնօրինակում՝ ԼՂ) չի կարող կտրվել Հայաստանից և հանձնվել Ադրբեջանին։ Երկրորդն այն մասին է, որ ԶԼՄ-ների կողմից ուռճացվող, այսպես կոչված, Զանգեզուրյան միջանցք, ըստ էության, գոյություն ունենալ չի կարող, քանի որ այն հակասում է «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային զարկերակով շահագրգիռ ռուսական դիրքորոշումներին։

Ուշագրավ է, որ երկու նշված կետերով էլ պաշտոնական Մոսկվան փաստացիորեն տեղն է նստեցնում Բաքվի բռնապետին, որովհետև Արցախի՝ Ադրբեջանի իբր մաս լինելու և տխրահռչակ «Զանգեզուրյան միջանցքի» մասին խոսել են ոչ թե ԶԼՄ-ները կամ այլ աղբյուրներ, այլ հայտարարել է հենց անձամբ Իլհամ Ալիևը, այն էլ՝ ոչ մեկ անգամ։ Հիմա՝ վտիտ ձեռքերով իբր «երկաթյա բռունցք» ցույց տվող Բաքվի բռնապետը պետք է կա՛մ հերքի ՌԴ պաշտոնական հայտարարությունը, կա՛մ փորձի երկարած լեզուն «երկաթյա բռունցքի» հետ միասին տեղավորել իր իսկ մարմնի մեջքից ներքև գտնվող հատվածում»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում