copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 11:34 01-12-2023

Իսրայելական ուժերը Գազայի հատվածում վերսկսել են գործողությունները

Իսրայելի պաշտպանության բանակը X-ի իր միկրոբլոգում հայտարարել է, որ դեկտեմբերի 1-ից վերսկսել են ռազմական գործողությունները Գազայի հատվածում՝ ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության դեմ։

Շեհաբ լրատվական գործակալության տվյալների համաձայն՝ Գազայի հատվածի հյուսիսում մի քանի պայթյուններ և կրակոցներ են լսվել: The Wall Street Journal թերթի տեղեկությունն այն մասին, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի հրադադարը երկարաձգվել է ևս մեկ օրով, չի հաստատվել:

Նշենք, որ Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի հետ չորսօրյա ժամկետով համաձայնեցված հրադադարի ժամանակավոր ռեժիմը գործում էր նոյեմբերի 24-ից: Համաձայնագրի պայմանների համաձայն՝ այդ ընթացքում ՀԱՄԱՍ-ի զինյալները պետք է Իսրայելին փոխանցեին հոկտեմբերի 7-ին գերեվարված 50 կանանց և երեխաներին: Իսրայելն իր հերթին բանտերից պետք է ազատի 150 պաղեստինցի կին և դեռահաս բանտարկյալների։

Բացի պատանդներին ազատ արձակելուց, ժամանակավոր հրադադարի պայմանները ենթադրում են Գազայի հատվածում իսրայելական ավիացիայի թռիչքների դադարեցում օրական վեց ժամով, ինչպես նաև հումանիտար օգնությամբ և դեղորայքով 200 բեռնատարների տրամադրում։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
20:45 Ինչու է ինքնահոս ու անֆիլտր ջուրը Հայաստանում ավելի թանկ, քան հարևան երկրներում
21:00 86-ամյա Ալ Պաչինոն չորրորդ անգամ հայր է դարձել. նրա ընկերուհին 29 տարեկան է