Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 17:33 20-10-2023

Գազայի հատվածում իսրայելական ռմբակոծության զոհերի թիվն արդեն գերազանցել է 4,000-ը

Հոկտեմբերի 7-ից Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման սկսվելուց ի վեր Գազայի հատվածում իսրայելական ռմբակոծության զոհերի թիվն արդեն գերազանցել է 4 հազարը։ Այս մասին հայտարարել է Պաղեստինի անկլավի առողջապահության նախարարությունը, փոխանցում է Al Jazeera հեռուստաալիքը։

Գերատեսչությունը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ առնվազն յոթ հիվանդանոց է ավերվել անկլավում, ինչն ավելի ու ավելի է դժվարացնում տեղի բնակչությանը բժշկական օգնություն ցուցաբերելը: