copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 14:49 30-11-2023

Թուրքիան վերահաստատում է՝ պատրաստ է ԵՄ-ի հետ կառուցողական համագործակցության

Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը Նիդերլանդներ կատարած այցի ընթացքում անդրադարձել է Եվրահանձնաժողովի կողմից պատրաստված «Իրավիճակը Եվրամիություն-Թուրքիա քաղաքական, տնտեսական և առևտրային հարաբերություններում» վերնագրով զեկույցին։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Նա նշել է, որ այդ զեկույցում վերջերս Թուրքիա-ԵՄ հարաբերություններում գրանցված առաջընթացն ամբողջապես չի արտացոլվել։

Ապա հավելել, որ իրենք ի գիտություն են ընդունել զեկույցում տեղ գտած ԵՄ-ի առաջարկները կապված ԵՄ-ի հետ տնտեսական և առևտրային կապերի զարգացման նպատակով մաքսային միության արդիականացման, թուրք գործարարների վիզայի տրամադրման գործընթացի հեշտացման և բարձր մակարդակի առևտրային երկխոսության ձևավորման հետ։

«Մենք ակնկալում ենք, որ զեկույցի արդյունքններն ու առաջարկությունները կարտացոլվեն դեկտեմբերի կեսին կայանալիք ԵՄ անդամ երկրների առաջնորդների գագաթնաժողովի որոշումներում»։

Բոլաթը հույս է հայտնել, որ սպասվելիք առաջարկները կհամապատասխանեն ԵՄ-ին անդամակցելու Թուրքիայի հեռանկարին։

Նա նաև ընդգծել է, որ Թուրիքան պատրաստ է առաջիկայում կառուցողական համագործակցություն ձևավորել ԵՄ-ի հետ։

Նշենք, որ Թուրքիայի առևտրի նախարարը Նիդերլանդներում էր՝ մասնակցելու «Թուրքիա-Նիդերլանդներ համատեղ տնտեսակա

Ամենից շատ դիտված

20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
21:30 Մոտ 1,4 մլրդ դրամ. ԵՊՀ վնասը եռապատկվել է
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
20:43 Ռուսական ագրեuիայի հետևանքով Ուկրաինային հասցված վնաuը գնահատվում է 600 մլրդ դոլար. Սիբիհա
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
22:06 Առաջին ուշագրավ գտածոները` Թալինի իջևանատան պեղումների արդյունքում
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
23:13 Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիր չենք ունենալու․ Գևորգ Պապոյան