Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 18:20 27-11-2023

Անկարան աջակցում է Երևանի և Բաքվի միջև շփումներին. Թուրքիայի ՊՆ ղեկավար

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել է՝ Հարավային Կովկասի երկրները կարող են ինքնուրույն լուծել իրենց խնդիրները։ Այս մասին Գյուլերն ասել է Բաքվում՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի հետ եռակողմ հանդիպման ժամանակ։

Թուրք պաշտոնյան շեշտել է, որ Անկարան աջակցում է Երևանի և Բաքվի միջև շփումներին։

«Մենք վճռական ենք զարգացնելու մեր հարաբերությունները և ձգտում ենք Կովկասում կայունության: Ադրբեջանն ազատագրել է «իր հողերը օկուպացիայից»։ Տարածաշրջանի երկրները կարող են ինքնուրույն լուծել իրենց խնդիրները, և որպեսզի դա ցույց տանք միջազգային հանրությանը, մենք աջակցում ենք Երևանի և Բաքվի միջև շփումներին», - ասել է նա։

Վերջինս հայտնել է, որ «3+2» հարթակը լավ ձևաչափ է խնդիրների խաղաղ լուծման համար:

«Հայաստանը չի կարողանում ճիշտ գնահատել ստեղծված հնարավորությունը»,- կարծիք է հայտնել Գյուլերը:

Նա հավելել է, որ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն:

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
21:30 Մոտ 1,4 մլրդ դրամ. ԵՊՀ վնասը եռապատկվել է
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
16:21 Նոր Հաճընում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կա երկու զոհ, մեկ վիրավոր