copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 19:53 27-11-2023

Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ՊՆ ղեկավարները եռակողմ արձանագրություն են ստորագրել

Այսօր Բաքվում եռակողմ հանդիպում է տեղի ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի, Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի և Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի միջև։

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ քննարկվել է տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցրերը, ինչպես նաև եռակողմ զորավարժությունների և վարժանքների շրջանակի ընդլայնման կարևորությունը։

Հաղորդվում է, որ հանդիպման արդյունքներով կողմերը եռակողմ արձանագրություն են ստորագրել։

«Վստահություն է հայտնվել, որ պաշտպանության ոլորտում եռակողմ համագործակցության ընդլայնումը կնպաստի խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդմանը ոչ միայն մեր երկրների, այլև տարածաշրջանում»,- ասված է հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ