copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 19:47 03-09-2025

Թուրքիան և Ադրբեջանը համագործակցության մասին նոր արձանագրություն են ստորագրել

Անկարայում կայացած Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ հանձնաժողովի 12-րդ նիստում երկու երկրների աշխատանքային և սոցիալական ոլորտների նախարարներ Վեդաթ Ըշըքհանը և Անար Ալիևը ստորագրել են 2026-2027 թթ․ գործողությունների ծրագիրը։

Արձանագրությունը ներառում է համագործակցություն աշխատանքի, զբաղվածության, սոցիալական ապահովության և աշխատանքի անվտանգության ոլորտներում։

Ըշըքհանը հիշեցրել է, որ (այժմ օկուպացված) Շուշիի հռչակագրից հետո երկկողմ հարաբերությունները հասել են դաշնակցային մակարդակի։

Նրա խոսքով՝ կողմերի միջև ներդրումները հասել են շուրջ 38 միլիարդ դոլարի, իսկ Ադրբեջանը հատուկ հյուրի կարգավիճակով կմասնակցի 2026թ․ Ստամբուլում կայանալիք «OECD հմտությունների գագաթնաժողովին»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող

Ձեզ գուցե հետաքրքրի