Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:39 27-11-2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Ողջունելով հյուրին Հանրապետության նախագահը մասնավորապես ասել է. «1994 թվականից սկսած, երբ Հայաստանում բացվես ՅՈՒՆԻՍԵՖԻ գրասենյակը, մենք մշտապես զգացել ենք Ձեր ներկայությունը մեր երկրում՝ երեխաների պաշտպանության, կրթության և առողջապահության և բազմաթիվ այլ ոլորտներում: Մենք շատ բարձր ենք գնահատում այն մարդասիրական մեծ աշխատանքը, որն արվում է կազմակերպության կողմից և այն ծրագրերը, որոնք իրականացվում են Հանրապետության տարբեր պետական մարմիների հետ համատեղ»:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Քրիսթինե Վայգանդը նշել է, որ շուրջ երեք տասնամյակ ՅՈՒՆԻՍԵՖԸ բազմաթիվ ծրագրեր է իրականացրել Հայաստանում, որոնք շարունակական բնույթ են ունեն:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի պետական մարմինների և կազմակերպության միջև համագործակցության հետագա խթանման հեռանկարները կրթության, առողջապահության և այլ ոլորտներում:

Մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաներին բազմակողմանի սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրման հրատապ անհրաժեշտության վերաբերյալ: Այս համատեքստում նախագահ Վահագն Խաչատուրյանը երախտագիտություն է հայտնել ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից կատարված մարդասիրական աշխատանքների համար՝ նշելով, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը եղել է առաջին միջազգային կազմակերպություններից մեկը, որն արձագանքել է հումանիտար ճգնաժամին՝ աջակցելով երեխաների խնդիրներին լուծումներ գտնելուն առանցքային ոլորտներում:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 28-րդ համաժողովի շրջանակներում ՅՈՒՆԻՍԵՖԻ նախաձեռնություններին:

Ամենից շատ դիտված

17:04 Գյուղի ջահելները խմբերի են բաժանվել՝ գիշերը շրջեն․ ի՞նչ է պատմում Մալիշկայի գյուղապետը` վտանգի մասին
17:56 Ղազախստանից արտաքսվելուց հետո՝ Երևան. ինչպես է ռուս բլոգերը տեսախցիկի առջև ծաղրում հայաստանցիներին
17:26 Նարե Գևորգյանն առաջին անգամ խոսել է նախկին պրոդյուսերի հետ ունեցած սիրո և բաժանման մասին
17:41 Ամեն օր նոր բաներ եմ լսում ու ապշում. Մենչի դուստրը՝ Էլինա Պետրոսյանը ամուսնալուծվել է
18:04 Ծեծկռտուք՝ Էջմիածին-Երևան ճանապարհին․ ուղևորին ծեծել են, որովհետև դժգոհել է շոգից
22:00 Գյուղացուն մարդու տեղ չեն դնում, որովհետև պետությունն իրենցը չեն համարում
16:55 Բլոկում եմ, վատ մարդկանց չեմ ուզում տեսնել. Էվելինա Ստեփանյանն ու Լևոն Մկրտչյանը՝ իրենց հասցեին գրվող մեկնաբանությունների մասին
20:59 Աշխատանքից ազատվել է ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետը
15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
18:17 Բանակում քրեական ենթամշակույթի դեմ համակարգային պայքար է ընթանում. Սուրեն Պապիկյան