Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 16:21 27-11-2023

Թուրքիայի և Իրանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ։

Այս մասին հայտնում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության հայտարարությանը։

Անկարայից հայտնում են, որ Էրդողանը և Ռայիսին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են պաղեստինա-իսրայելական հակամարտության վերջին սրացումներից հետո Գազայի հատվածում տիրող աղետալի իրավիճակը, պաղեստինցիներին տրամադրվելիք մարդասիրական օգնության, ինչպես նաև ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված քայլերը:

Բացի այդ, կողմերը մտքեր են փոխանակել Թուրքիա-Իրան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նախապատրաստական աշխատանքների և օրակարգի վերաբերյալ, որը կկայանա առաջիկայում՝ Թուրքիայում։



Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
21:30 Մոտ 1,4 մլրդ դրամ. ԵՊՀ վնասը եռապատկվել է
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
16:21 Նոր Հաճընում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կա երկու զոհ, մեկ վիրավոր