Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:32 27-11-2023

Ինչպես է բերման ենթարկվում «օրենքով գող» Վիտալի Թբիլիսսկին․ տեսանյութ

Ոստիկանությունը շարունակում է հետևողական և անզիջում պայքարը քրեական ենթամշակույթի դեմ: Օրերս տրամաբանական ավարտին հասավ հերթական միջոցառումը: Հայտնում են Ոստիկանությունից:

Նոյեմբերի 17-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացվել են օպերատիվ տեղեկություններ, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում տեղի է ունեցել վիճաբանություն: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ այդ օրը, ժամը 16.20-ին, «Տոյոտա» մակնիշի մեքենայի վարորդ, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, այսպես կոչված` «օրենքով գող» Վիտալի Թբիլիսսկի մականվամբ հայտնի Վ. Ա.-ն և նրան ուղեկցող անձինք վիճաբանել են նույնպես «օրենքով գողի» կարգավիճակ ունեցող, Արսեն Երևանսկի մականվամբ հայտնի Ա. Մ.-ի և «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդի հետ: Այդ ընթացքում կողմերը բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, միմյանց նկատմամբ հնչեցրել հահոյանքներ, հասցրել հարվածներ:

Նույն օրը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ` խուլիգանության հատկանիշներով:

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների ավարտը նեյոմբերի 22-ին էր: Ու թեև ստացվել էին տեղեկություններ, որ Վիտալի Թբիլիսսկին ու նրան ուղեկցողները զինված են, պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ ապահովվեց միջոցառման անվտանգությունը:

Ժամը 13.10-ին, Երևան-Սևան ավտոճանապարհին, Սևան քաղաքի մոտ, կանգնեցվեց վերոհիշյալ «Տոյոտան»: Խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվեցին և ոստիկանության Նոր Նորքի բաժին տեղափոխվեցին «օրենքով գողն» ու նրան ուղեկցող երեք անձինք:

Անձնական խուզարկությամբ Վիտալի Թբիլիսսկու մոտ հայտնաբերվեց զիպ փականով փաթեթ` բյուրեղանման զանգվածով, հոգեմետ երկու դեղահաբ, իսկ մեքենայի միջից հայտնաբերվեց երկու ատրճանակ:

Բոլորն էլ ներկայացվել են վարույթ իրականացնող մարմին և ձերբակալվել:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ