copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:35 23-11-2023

Միայն երեկ ձերբակալվել են կոռուպցիոն հանցագործությունների մեջ ներգրավված 20-ից ավելի անձինք. Խաչատրյան

Եթե համեմատենք անցած տարի Կոմիտեի կողմից քննված քրեական գործերը և դատի տրված անձանց մասով թվային տվյալները, ապա կտեսնենք մոտ 70-80%-ով ավելացել է դատի տրված անձանց քանակը: Կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը:

«Սա խոսում է այն մասին, որ իրականում աշխատանքներն ավելի ակտիվացել են անցած տարվա համեմատ և դրա պատճառներից մեկն այն է, որ գնալով համալրվում է Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակազմը, ծառայողների թիվը, թեև այս պահին մոտ 50% հաստիքները համալրված չեն, դրա համար կան օբյեկտիվ պատճառներ: Նախ ծառայողների բարեվարքության ստուգման փուլն է, մասնագիտական գիտելիքների ստուգման փուլը շատ բարդ է և քիչ հավակնողների է հաջողվում անցնել այս փուլը: Բայց կցանկանայի նշել՝ միայն երեկ ծառայությունում քննվող 2 քրեական գործով ձերբակալվել են կոռուպցիոն հանցագործությունների մեջ ներգրավված 20-ից ավելի անձինք»,- ասաց Սասուն Խաչատրյանը:

Ձերբակալվել են Արտաշատի տարածքային կենտրոնի 3 պաշտոնյաներ և կաշառք տվող 6 անձ, Գյումրու գրանցման քննական բաժանմունքի տեսուչը, միջնորդը, վարորդական վկայական ստանալու համար կաշառք տված 16 անձինք, ընդհանուր առմամբ 28 դրվագ՝ կաշառքով վարորդական վկայականներ տալու դեպքեր: Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը նշեց, որ նման բացահայտումներ ունենում են գրեթե ամեն օր:

Ամենից շատ դիտված

20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
15:01 Հնդիկ ամուսնուց բաժանվելու խոսակցություններն իրականությո՞ւն են. Սիլվի Բարկովայի անսպասելի խոստովանությունը
15:43 Ծնվել է Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը
20:04 Կալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելու հնարավորությունից․ հայտարարություն