copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 14:15 03-10-2025

Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության ոլորտում արձանագրվել է առաջընթաց

Հրապարակվել է Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հակակոռուպցիոն ցանցի 24-րդ լիագումար նիստին հաստատված ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան գործողությունների ծրագրի՝ Հայաստանի գնահատման հինգերորդ փուլի շրջանակում առաջընթացի զեկույցը, որտեղ ներկայացված են Հայաստանի կողմից հանձնառությունների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Այդ մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

Հակակոռուպցիոն ոլորտում նախորդ երկու տարիներին կատարված լայնածավալ բարեփոխումների արդյունքում Զեկույցի կատարողական 9 դաշտերից 6-ում արձանագրվել է էական առաջընթաց, այդ թվում՝ կոռուպցիոն հանցագործությունների քննության ոլորտում։

ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի 24-րդ լիագումար նիստը և Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի ղեկավար խմբի 30-րդ հանդիպումը տեղի է ունեցել Փարիզում՝ այս տարվա հուլիսի 7-9-ը: Հանդիպմանը արդարադատության նախարարի տեղակալի ղեկավարած պատվիրակության կազմում մասնակցել է նաև ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ասատրյանը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին