copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 16:51 22-11-2023

Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի ձևաչափով նիստերի բոյկոտումը «ափսոսանք է առաջացնում»․ Զախարովա

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի ձևաչափով նիստերի բոյկոտումը «ափսոսանք է առաջացնում»։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին Զախարովան ասել է՝ անդրադառնալով Հայաստանի տարբեր պաշտոնյաների կողմից ՀԱՊԿ ֆորմատով նիստերին չմասնակցելուն։

Զախարովան նշել է, որ չի կարծում, թե դա հայ ժողովրդի երկարաժամկետ շահերից է բխում և կնպաստի բարեկամ երկրի անվտանգությանն ու կայունությանը։

«Չենք կարծում, թե հայ ժողովրդի երկարաժամկետ շահերից է դա բխում և կնպաստի մեր բարեկամ երկրի անվտանգությանն ու կայունությանը։ Միաժամանակ, որքան հասկանում ենք, հայ գործընկերները հակված չեն արգելափակել կազմակերպության կառույցների աշխատանքները և խոչընդոտել արդեն համաձայնեցված փաստաթղթերի հաստատմանը։

Փաստացի, այն դռները բաց է թողնում Երևանի համար և հնարավորություն տալիս հետագայում միանալ աշխատանքին։ Հույս ունենք, որ հայ դաշնակիցները վաղ ապագայում կօգտվեն այդ հնարավորությունից։ ՀԱՊԿ մշտադիտարկման առաքելության ուղարկումը հայ-ադրբեջանական սահման՝ ծանրակշիռ հանգամանք կարող է դառնալ Հայաստանի անվտանգության ապահովման գործում՝ ի տարբերություն ԵՄ առաքելության, որը ցուցաբերում է իր ամբողջական անարդյունավետությունը,- նշել է նա։

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
14:02 Սաշա Կատվալյանը և կինը «թքած ունեն» ԿԿՀ վրա
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
21:30 Մոտ 1,4 մլրդ դրամ. ԵՊՀ վնասը եռապատկվել է

Ձեզ գուցե հետաքրքրի