copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 12:30 22-11-2023

Իրանի և Ադրբեջանի պետական սահմանին զինված միջադեպ է տեղի ունեցել

Իրանի և Ադրբեջանի պետական սահմանին զինված միջադեպ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը:

Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Ամիրզեյդլի գյուղի մոտակայքում գտնվող Հորադիզ սահմանապահ ջոկատի սահմանապահ դիրքի ծառայության տարածքում։

Երկու անհայտ անձ փորձել են Իրանից խախտել Ադրբեջանի սահմանը. նրանք եղել են զինված, ինչպես նաև բեռ են ունեցել: Օրինախախտները չեն ենթարկվել սահմանապահ ծառայության կանգնելու հրամանին և կրակ են բացել հրաձգային զինատեսակներից, գցել են բեռը և հետ փախել Իրանի տարածք։

Ադրբեջանցի սահմանապահները բեռի զննությամբ հայտնաբերել և առգրավել են 95 կգ 100 գրամ ընդհանուր քաշով թմրամիջոց (10 կգ 100 գրամ մետամֆետամին, 85 կգ ափիոն):

Ամենից շատ դիտված

15:52 Զոհեր և վիրավորներ Ուկրաինայում՝ ռուսական հարվածների հետևանքով
12:55 Ինչու՞ Փաշինյանը «նախկին թալանչիներից» հետ բերած մեծ փողերով գյուղերում հակակարկտային կայաններ չի տեղադրել
13:32 Մարգարիտա Սիմոնյանը Տիգրան Քեոսայանի անվան 14-րդ մրցանակը կհատկացնի ՀՌԳ 32-ամյա մարտիկին
14:53 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները
22:16 Մահացել է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կինը
11:51 Հարբած տղամարդը մտել է Տուվայի մանկական ճամբար. կան տուժած երեխաներ
12:43 Իտալիայի վարչապետ Մելոնին կոշտ պատասխան է տվել Թրամփին, ով պնդում էր, թե նա ուզում է նկարվել իր հետ
13:49 Այլևս կանոններ չկան. Մեդվեդևը կոչ է արել հրաժարվել Հաագայի կոնվենցիաներից
14:38 Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելն ու դրանով հպարտանալը համարվում են «նորմալ»
14:31 Ադրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը. Մարուքյան