copy image url
Ավելին 4 տարի առաջ - 11:43 22-10-2021

Սոցցանցերում տեսանյութ է տարածվել նկարահանման հրապարակից, որտեղ ողբերգական միջադեպ է տեղի ունեցել Ալեք Բոլդուինի մասնակցությամբ

Սոցիալական ցանցերում տեսանյութ է հայտնվել՝ Նյու Մեքսիկոյում նկարահանման հրապարակից, որտեղ ողբերգական միջադեպ է տեղի ունեցել։ Անօդաչու թռչող սարքով նկարահանված կադրերից երևում է ողբերգության վայրը՝ սա լքված եկեղեցու դեկորացիա է։ Նրա շրջակայքը ցանկապատված է դեղին ժապավեններով:

Ողբերգությունը տեղի է ունեցել այսօր՝ Ալեք Բոլդուինի մասնակցությամբ «Ժանգ» վեսթերնի նկարահանումների ժամանակ։ Դերասանը կրակել է ատրճանակից, որը պետք է լիցքավորված լիներ դատարկ պարկուճներով։

Կրակոցի պահին գնդակը կամ դրա բեկորները դիպել են մոտակայքում գտնվող երկու մարդու՝ ռեժիսոր Ջոել Սոուզանին և օպերատոր Գալինա Հաթչինսին։ 42-ամյա ուկրաինուհին մահացել է, իսկ ռեժիսորը ծայրահեղ ծանր վիճակում է։ Բոլդուինին մեղադրանք դեռևս չի առաջադրվել։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից