copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:07 20-11-2023

Արցախում ինքնաձիգով զինված տղամարդը մտել էր ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն և կրակոցներ արձակել․ մայորը մահացել է․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2022 թվականի ապրիլի 16-ին Արցախի Հանրապետությունում տեղի բնակիչ Սերգո Շ.-ն «ԱԿՍ-74» տիպի ինքնաձիգով մտել է Արցախի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի հերթապահ ծառայություն և սկսել կրակոցներ արձակել տեղում ծառայություն կատարող Ճանապարհային ոստիկանության ավագ տեսուչի ուղղությամբ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանությունում նաև օպերատիվ ու հավաստի տեղեկություններ են ստացվել, որ Սերգո Շ.-ի կրակոցների հետևանքով ոստիկանության 40-ամյա մայորը հրազենային վնասվածքներից մահացել է:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, դեպքի փաստով ոստիկանները նաև հայտնաբերել են ականատես վկային, ում ինքնությունը, նախաքննության շահերից ելնելով, չենք հրապարակում, իսկ դեպքի փաստով ձևակերպված փաստաթղթերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնվելու և նախաքննություն իրականացնելու ուղղությամբ, ինչպես նաև ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ հանցագործության գործիք ավտոմատը և կատարողին հայտնաբերելու ուղղությամբ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից