Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:23 15-01-2025

Կձևավորվի միասնական օպերատիվ կառավարման կենտրոն․ կկիրառվեն նորարարական մոտեցումներ. ՆԳՆ

Արտակարգ իրավիճակներում քաղաքացիների ահազանգերին արձագանքելու և հանրությանը մատուցվող ծառայությունների նոր մոտեցում ձևավորելու նպատակով 2026 թվականին նախատեսվում է ստեղծել հանրապետական օպերատիվ կառավարման միասնական կենտրոն՝ 112 համարով, որի գործարկմամբ կդադարեցվի 911, 102 և 103 հեռախոսահամարների սպասարկումը։

ՆԳՆ-ից հայտնում են, որ Ներքին գործերի նախարարությունը նշված կոնցեպտը իրականացնելու նպատակով համագործակցում է Համաշխարհային բանկի հետ, որի շրջանակներում ներգրավված փորձագետները աշխատում են իմպլեմենտացման ճանապարհային քարտեզ ձևավորելու ուղղությամբ։ Ճանապարհային քարտեզը կներառի ոչ միայն տեխնիկական, այլև բովանդակային լուծումներ, կնախանշի կոնկրետ դերակատարներին, ժամկետները, գործողության մանրամասները և հնարավորություն կտա մինչ 2026 թվականը անխոչընդոտ կազմակերպել միասնական զանգերի կենտրոն ունենալու գործընթացը։

Հենց այս նպատակով Համաշխարհային բանկի փորձագետներ Յանեկ Լաևը և Էվա Ռինեն հունվարի 8-10-ը Հայաստանում հանդիպումներ են ունեցել պատասխանատու մասնագետների հետ։ Միջազգային փորձագետներն այցելել են Ոստիկանության օպերատիվ կառավարման և Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոններ, անցկացրել քննարկումներ։ Նրանք ծանոթացել են նաև մարզային կենտրոնների հագեցվածությանը և առկա մարտահրավերներին, որոնք պետք է հաղթահարվեն նոր միասնական կենտրոնի ստեղծմամբ։

Համաշխարհային բանկի ներկայացուցիչները եղել են նաև Օպերատիվ կառավարման նորակառույց կենտրոնի վարչական համալիրում, ուսումնասիրել առկա թվային լուծումները և տեղեկացել աշխատանքի կազմակերպման մանրամասներին։

Կադրերի պատշաճ կրթությունն ու վերապատրաստումը առանձնահատուկ կարևորություն ունեն միասնական զանգերի կենտրոնի ստեղծման գործում։ Այս նպատակով միջազգային փորձագետներն այցելել են ՆԳՆ կրթահամալիր և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա, որտեղ կրթություն ստացող ուսանողները համալրելու են ծառայողների շարքերը։

Օպերատիվ կառավարման միասնական կենտրոնի ստեղծումը կարևոր քայլ է հանրային անվտանգության ապահովման ճանապարհին։

Կառավարության նպատակն է այս բարեփոխմամբ ճգնաժամային, վտանգավոր կամ նմանատիպ այլ իրավիճակներում հանրության համար դառնալ առավել հասանելի՝ մատուցելով ավելի արագ և օպերատիվ ծառայություն։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել