copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:45 18-11-2023

Հովիկ Աղազարյանը՝ ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հայտարարության մասին

ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայանը օրեր առաջ Փարիզում հանդիպել էր Հայաստանի վարչապետի հետ, նախօրեին էլ հայտարարեց, որ առաջիկա շաբաթները որոշիչ կլինեն հայ-ադրբեջանական բանակցություններում։

«2020-ի հրադադարից հետո ռուսական զորքերը ՀՀ-ՌԴ ճանապարհին 2 կարևոր սահմանակետ են վերահսկում, մեկը՝ օդանավակայանում, մյուսը՝ ցամաքային անցումը Հայաստանից Ադրբեջան»,- հայտարարել էր ԱՄՆ պետքարտուղարի օգնականը։

Oragir.News-ը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանից հետաքրքրվեց, թե ինչ պայմանագրի հիմքով են ռուս զինվորները վերահսկում այս սահմանակետերը և իշխանությունն ինչ քայլեր է նախաձեռնում այդ տեղերում ՀՀ վերահսկղություն հաստատելու ուղղությամբ։

«Ես առիթ եմ ունեցել այդ թեմայով խոսելու, և դրա պատասխանը հետևյալն է․ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում ինչ-որ տեղի է ունենում, տեղի է ունենում միայն ու միայն ՀՀ բարձրագույն իշխանությունների համաձայնությամբ՝ հենվելով միջպետական պայմանագրերի վրա»։

Հարցին՝ տվյալ իրավիճակում ո՞ր պայմանագրի հիման վրա է կարգավորվում իրավիճակը, Աղազարյանը պատասխանեց․ «Օրինակի համար՝ Հայաստան-Ռուսաստան ռազմավարական դաշինքի վրա»։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում