copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 14:16 11-11-2023

Մակրոնը Գազայի հատվածում հրադադարի կոչ է արել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Գազայի հատվածում հրադադարի կոչ է արել՝ դա համարելով մերձավորարեւելյան հակամարտության «միակ լուծումը»։

Նա նշել է, որ Իսրայելն «իրեն պաշտպանելու եւ գրոհներին արձագանքելու» իրավունք ունի, բայց եւ հայտարարել է, որ Իսրայելը պետք է հետեւի «պատերազմի վարման եւ միջազգային հումանիտար իրավունքի կանոններին»։

Մակրոնն ավելացրել է, որ հուսով է, որ համաշխարհային մյուս ղեկավարները նույնպես կմիանան հրադադարի իր կոչին։

«Մենք կիսում ենք ցավը, եւ մենք իսկապես կիսում ենք ահաբեկչությունից ազատվելու ցանկությունը։ Մենք Ֆրանսիայում գիտենք, թե ինչ է նշանակում ահաբեկչությունը։ Բայց ես կարծում եմ, որ չկա որեւէ արդարացում քաղաքացիական անձանց դեմ հարձակումներին»,- ուրբաթ Ելիսեյան պալատից ասել է Մակրոնը ВВС-ի հարցազրույցում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել